Սեռական կյանքն ու առողջությունը

Սեռական կյանքն ու առողջությունը

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ ազդեցություն է ունենում սեռական կյանքն առողջության վրա: Ի՞նչ է տալիս մեր օրգանիզմին սեքսը: Պարզվում է, որ այն բազմաթիվ բարենպաստ ազդեցություններ է թողնում օրգանիզմի վրա:

Սեքսը նվազեցնում է սթրեսը: Հետազոտությունները ցույց են տվել, որ սեքսն օգնում է նվազեցնել արյան ճնշումը և նպաստում է ընդհանուր սթրեսի կրճատմանը: Այն բարձրացնում է իմունիտետը, ինչի արդյունքում նվազում է մրսածությամբ և այլ վարակներով վարակվելու վտանգը: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում ֆիզիկական առողջության վրա, կարելի է ասել սեքսն իր տեսակի մարմնամարզություն է: Դրա ընթացքում կալորիաներ են այրվում:

Սեքսը բարելավում է սրտանոթային առողջությունը, նվազեցնում է կաթվածի վտանգը: Տղամարդկանց դեպքում նվազեցնում է նաև շագանակագեղձի քաղցկեղի վտանգը: Իսկ կանանց օգնում է ամրապնդել կոնքի հատակի մկանները, ինչը կարևոր է հետագայում անմիզապահության խնդրից զերծ մնալու համար:

Սեքսի և հեշտանքի ժամանակ օրգանիզմում արտադրվում է օքսիտոցին կոչվող հորմոնը: Զգայական տեսանկյունից այն օգնում է զույգերին ինտիմ կապ հաստատել, շփվել, սիրել, հոգ տանել միմյանց մասին: Օքսիտոցինի մակարդակի բարձրացումը խթանում է էնդորֆինի արտադրությունը: Դրա շնորհիվ ցավային զգացողությունները նվազում են: Այնպես որ եթե նկատում եք, որ սեքսից հետո ցավերը մեղմանում են, ապա այս հորմոնների շնորհիվ է: Բացի այդ, օքսիտոցինը նաև նպաստում է լավ քնին:

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն