Տրանեկսամաթթուն հղիության ընթացքում
Տրանեկսամաթթուն հղիության ընթացքում
Հղիության ընթացքում կարող են առաջանալ տարբեր բարդություններ: Ամենալուրջը հղիի մոտ առաջացող արյունահոսությունն է: Եթե կինը նման խախտումներ ունի, ապա բժիշկը հաճախ նշանակում է տրանեկսամաթթու, որը դադարեցնում է արյունահոսությունը՝ բացառելով վիժման վտանգը: Դեղամիջոցը, որն ազդում է արյան մակարդելիության վրա և իր կազմում ներառում է տրանեկսամաթթու, կոչվում է Տրանեկսամ Այն ցուցված է ինչպես հղիության վաղ ժամկետում, այնպես էլ երրորդ եռամսյակում. այդ իսկ պատճառով դեղը համարվում է ունիվերսալ: Առկա է երկու ձևով՝ հաբերի և լուծվող փոշու տեսքով: Սովորաբար բժիշկները նախընտրում են առաջին տարբերակը: Տրանեկսամաթթուն կնոջ օրգանիզմի վրա ունի հետևյալ ազդեցությունները.
Ընթերցեք նաև՝ Անքնությունը հղիության ընթացքում
• Նվազեցնում է կինին-հորմոնները, ինչի արդյունքում հիվանդի մոտ անհետանում են ալերգիկ ռեակցիաները և բորբոքային գործընթացները։
• Արյունը խտացնում է, ինչը կարևոր նշանակություն ունի արյունահոսության ժամանակ։
• Տրանեկսամը վերացնում է արգանդի հիպերտոնուսը։
• Երկարաժամկետ օգտագործման դեպքում հանդես է գալիս որպես անալգետիկ: Ո՞ր դեպքում է գինեկոլոգը նշանակում տրանեկսամաթթու:
• Արյունային արտադրություն,
• Որովայնի ստորին հատվածում ծակող կամ բութ ցավ,
• Անցյալում ունեցած վիժումներ,
• Օրգանիզմում բորբոքման առկայություն,
• Ալերգիկ ռեակցիաներ,
• Պտղաձվի շերտազատում,
• Վիժման ռիսկ,
• Առատ և ցավոտ դաշտան: Արդյոք վտանգավո՞ր է կանանց առողջության համար տրանեքսամաթթվի կիրառումը: Տրանաքսամն օրգանիզմից ամբողջությամբ արտազատվում է մեզի միջոցով, չի ներթափանցում ընկերքի մեջ, հետևաբար, պտղի զարգացման վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող է ունենալ այս դեղամիջոցը
• թուլություն
• սրտխառնոց և փսխում
• քնկոտություն
• մաշկի ցան
• փորլուծություն
• գլխապտույտ
• տեսողության կտրուկ վատթարացում (ժամանակավոր)
• ցավ կրծքավանդակում
• թրոմբոզ Ի՞նչ է պետք իմանալ հակացուցումների մասին: Տրանաքսամը խստիվ արգելվում է հետևյալ դեպքերում.
• երակների լայնացում, թրոմբոզ, թրոմբոֆլեբիտ,
• դեղամիջոցի անհատական անհանդուրժողականություն,
• սուբարախնոիդ արյունազեղում,
• խանգարումներ երիկամային համակարգում,
• ուղեղի անոթներում արյան մատակարարման խանգարումներ,
• կրծքով կերակրում, քանի որ դեղը ներթափանցում է մայրական կաթի մեջ, որը կարող է վնասել երեխային,
• արյան առկայությունը մեզի մեջ՝ հեմատուրիա,
• անհամատեղելի է «Penicillin» և «Tetracycline» դեղամիջոցների, ինչպես նաև ճնշումը նվազեցնող դեղամիջոցների հետ: Տրանեկսամաթթուն արդյունավետ միջոց է, որը թույլ է տալիս պահպանել հղիությունը և ազատվել այլ խնդիրներից: Այնուամենայնիվ, հիշեք, որ դեղը կարող է նշանակվել միայն բժշկի կողմից` անամնեզի մանրակրկիտ ուսումնասիրումից հետո:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին