Միֆեր տեստոստերոն հորմոնի մասին

Միֆեր տեստոստերոն հորմոնի մասին


Տեստոստերոնն առավել մեծ քանակությամբ արտադրվում է տղամարդկանց օրգանիզմում, սակայն այն
պակաս կարևոր չէ նաև կանանց առողջության և լավ ինքնազգացողության համար։ Իսկ տարածված
կարծիքները, որ այս հորմոնի առկայությունը կնոջ օրգանիզմում հանգեցնում է խնդիրների, պարզապես միֆեր են։
Ստորև կներկայացնենք առավել տարածված միֆերը


Միֆ 1.

Տեստոստերոնն արական հորմոն է
Չնայած այն հանգամանքին, որ կանանց օրգանիզմը, ի տարբերություն տղամարդկանց, ավելի քիչ տեստոստերոն է արտադրում, այնուամենայնիվ սա ամենատարածված, ակտիվ ստերոիդային հորմոնն է կնոջ օրգանիզմում։ Նախքան դաշտանադադարը կնոջ օրգանիզմում այս հորմոնի մակարդակը 15-20 անգամ գերազանցում է էստրադիոլի
 (էստրոգենների խմբի հորմոն) մակարդակին։


Միֆ 2.

Տեստոստերոնն անհրաժեշտ է կանանց՝ միայն լիբիդոյի բարձրացման համար
Տեստոստերոնի և այլ անդրոգենների նվազումը՝ կապված տարիքային փոփոխությունների հետ, տեղի է ունենում և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ՝ առաջացնելով հետևյալ ախտանիշները.


• տրամադրության փոփոխականություն (դյուրագրգռություն, անհանգստություն, ընկճախտ),
• ֆիզիկական հոգնածություն,
• ոսկրային և մկանային զանգվածի կորուստ,
• ճանաչողական գործառույթների նվազում,
• անքնություն,
• ռևմատոիդ արթրիտ,
• ցավ կրծքավանդակում,
• միզարձակման դժվարություններ,
• սեռական դիսֆունկցիա։


Միֆ 3.

Տեստոստերոնը կանանց դարձնում է տղամարդկանց նման
Սինթետիկ տեստոստերոնի թերապիայի կիրառումն իսկապես կարող է առաջացնել դեմքի, ձեռքերի և կրծքավանդակի մազակալում, ինչպես նաև փոքր-ինչ մեծացնել ծլիկը:
Սակայն հորմոնալ թերապիայի ազդեցությունը կախված է նրա չափաբաժնից, ուստի անցանկալի դրսևորումները կարող են վերացվել՝ դեղաչափը նվազեցնելով:


Միֆ 4.

Տեստոստերոնը ձայնը դարձնում է խռպոտ
Ոչ մի ապացույց չկա, որ տեստոստերոնը կարող է ազդել ձայնի վրա։ Ավելին, նույնիսկ ֆիզիոլոգիական մեխանիզմ չկա, որը կարող է պատասխանատու լինել նման փոփոխության համար:


Միֆ 5.

Տեստոստերոնը առաջացնում է մազաթափություն
Որոշ կանայք, ովքեր ունեն ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ և ինսուլինի նկատմամբ անզգայունություն, ունեն տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ և կորցնում են մազերը, բայց դա չի
ապացուցում երկու գործոնների կապը: Ճաղատությունը հիմնականում բնորոշ է այն մարդկանց, որոնք ունեն գլյուկոզայի նյութափոխանակության խանգարում։ Այն կախված չէ սեռից։


Միֆ 6.

Տեստոստերոնը վնասակար է սրտի համար
Քանի որ տղամարդիկ ավելի հաճախ են տառապում սրտանոթային հիվանդություններից, առաջացել է թյուր կարծիք, որ պատճառն անդրոգեններն են:
Սակայն, իրականում հակառակն է. տեստոստերոնը պաշտպանում է սիրտը՝ նպաստելով մկանային զանգվածի ավելացմանը, գլյուկոզայի նյութափոխանակությանը և անոթների ընդլայնմանը:


Միֆ 7

Տեստոստերոնը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեստոստերոնը դրական ազդեցություն է ունենում՝ նվազեցնելով բջիջների աճը և կրծքավանդակի հյուսվածքները պաշտպանելով էստրոգենի չափազանց
մեծ խթանից:


Գիտնականները նշում են, որ «տղամարդկային» և «կանացի» հորմոնների միջև հավասարակշռությունը ավելի կարևոր է, քան նրանց քանակը։

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն