2012 թ-ից առ այսօր - Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն», Երևան, Աբովյան 34/3
Հեռախոսահամար գրանցման համար
096 176-176
Ամուսնացած է: Ունի երեք երեխա:
2002-2008 թթ․- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
2008-2012 թթ․- Կլինիկական օրդինատուրա՝ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ, ԵՊԲՀ-ի «Մանկաբարձության և գինեկոլոգիայի» ամբիոն
2022 թ. - Էսթետիկ գինեկոլոգիա (ֆիլերների կիրառումը գինեկոլոգիայում), մասնագիտական վերապատրաստում Երևան, Հայաստան
2022 թ. - Էսթետիկ գինեկոլոգիա (ֆրակցիոն Co2 լազեր, ֆիլերներ, թելային լիֆտինգ, լաբիոպլաստիկա), մասնագիտական վերապատրաստում Մինսկ, Բելառուս
2018 թ. - FIGO Գինեկոլոգիայի և մանկաբարձության XXII համաշխարհային կոնգրես, մասնագիտական վերապատրաստում Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
2018 թ․ - «Լապարասկոպիա և հիստերոսկոպիա», Ին վիտրո քլինիք (In Vitro Clinic): «Լապարասկոպիկ վիրաբուժություն», «Կարլ Շտորց» ուսումնական կենտրոն ("Karl Storz" training center") Թիֆլիս, Վրաստան
2015 թ. - «Սոնոգրաֆիա» լրացուցիչ մասնագիտացում, բժիշկ-սոնոգրաֆիստի որակավորում, «Գերձայնային ախտորոշում մանկաբարձությունում և գինեկոլոգիայում», կատարելագործման դասընթաց, ԵրՊԲՀ
2011 թ․ - «Էնդոսկոպիկ օնկոգինեկոլոգիա», Շարիտե կլինիկա, Բեռլին, Գերմանիա 2011 թ․ - «Էնդոկրին համակարգի խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները», Կրասնոդար, Ռուսաստանի Դաշնություն
2006 թ․ - «Փոքր կոնքի նորագոյացությունների և բորբոքումների բուժման ժամանակակից մոտեցումները», ԱՄՆ, Փենսիլվանիա նահանգ, «Հերշեյ» բժշկական կենտրոն
Թեկնածուական ատենախոսությունը պաշպանել է 2014 թ-ին՝ "Ժառանգական և ձեռքբերովի թրոմբոֆիլիաները բարձր ռիսկի հղիների մոտ հայկական պոպուլյացիայում" թեմայով
Գիտական աշխատանքներ
40-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ, այդ թվում` նաև արտասահմանյան պարբերականներում:
15-16.11. 2018 Նովոսիբիրսկ, Թերապևտների եվրասիական ասոցիացիայի VIII միջազգային կոնֆերանս, ներկայացրի «Ժառանգական պարբերական տենդի տարբերակիչ ախտորոշումը․ ժամանակակից մոտեցումները» թեմայով դասախոսությունը
«Ամեն ինչ թրոմբոզի մասին» միջազգային համաժողով, Երևան
Բժշկական փառատոն․ կոնֆերանս, Երևան
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 3-րդ տարեկան գիտաժողով
Այց Արարատի մարզ՝ «Օգնության ձեռք» նախագծի շրջանակներում
Բարեգործական հանդիպում Վեդի քաղաքում
Առողջ կին, առողջ սերունդ. երկրորդ հանդիպում
Բարեգործական հանդիպում Մասիս քաղաքում
Բարեգործական հանդիպում Վանաձոր քաղաքում
Հանդիպում impoqrik.am կայքի ընթերցողների հետ
Առողջ կին, առողջ սերունդներ․ հատուկ հանդիպում կանանց համար
«Հեմոսթազ. խնդիրներ եւ նվաճումներ» միջազգային գիտաժողով
Թեկնածուական ատենախոսություն
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի երկրորդ ամենամյա համաժողով
Մասնագիտական վերապատրաստում Բեռլինի Շարիտե կլինիկայում
Ուլտրաձայնային հետազոտություն ( գինեկոլոգիա, հղիություն, սքրինինգ, դոպլեր և այլն):
Գինեկոլոգիական բոլոր տեսակի հիվանդությունների, ինչպես նաև փոքր կոնքի օրգանների (արգանդի, արգանդափողերի, ձվարանների) քրոնիկական-բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում։ Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ախտորոշում և բուժում։
Էնդոկրինոլոգիական (հորմոնային) հիվանդությունների (արգանդի դիսֆունկցիոնալ արնահոսություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, հիպերանդրոգենիա, էնդոմետրիոզ, ձվարանների պոլիկիստոզ) ախտորոշում և բուժում։
Խորհրդատվություն և բեղմնականխման ժամանակակից մեթոդների անհատական ընտրություն՝ հիմնվելով այցելուի առողջական վիճակի և ցանկությունների վրա։
Ամուսնական զույգերի խորհրդատվություն ընտանիքի պլանավորման և հղիության նախապատրաստման վերաբերյալ, հղիության անհատական վարում։
Անպտղության, չզարգացող հղիության, վիժման համակողմանի հետազատում և բուժում։
Անցանկալի հղիության ընդհատում վաղ ժամկետներում (դեղորայքային աբորտ, վակուում ասպիրացիա)։
Պերիմենոպաուզայի, մենոպաուզայի և պոստմենոպաուզայի փուլում գտնվող կանանց խորհրդատվություն` հորմոնային փոխարինող թերապիայի միջոցների անհատական ընտրությամբ։
Վիրաբուժական ծառայություններ
Էսթետիկ գինեկոլոգիա (ֆիլերների կիրառումը գինեկոլոգիայում, ֆրակցիոն Co2 լազեր, թելային լիֆտինգ, լաբիոպլաստիկա և այլն)