Անհաջողության մատնվելն ավելի լավ է, քան առհասարակ ոչինչ չանելը

Անհաջողության մատնվելն ավելի լավ է, քան առհասարակ ոչինչ չանելը

Եթե կանգնած եք ընտրության առաջ «գործ, թե անգործություն», ավելի լավ է ընտրել առաջինը։ Դրանով կխուսափեք ապագայում ձեր անվճռականության պատճառով զղջումից։ 

Մենք ընտրություն ունենք ինչպես փոքր, այնպես էլ մեծ գործերում՝ ինչ մասնագիտություն ընտրել, ում հետ գնալ ճաշելու, որտեղ անցկացնել արձակուրդը, ինչ հեքիաթ պատմել երեխային և այլն։ Որքան շատ են ընտրության տարբերակները, այնքան մեծ է սխալվելու հավանականությունը։ 

Հարավսլավացի հոգեբաններ Թոմաս Ժիլովիչը և Վիկտորիա Հասթեդ Մեդվեչը գիտափորձի մասնակիցներին խնդրել են պատասխանել մի հարցի․ «Երբ հիշում եք անցյալը, ինչի՞ համար եք զղջում, նրա համար, որ սխալվել եք, թե որ չեք արել ինչ-որ բան»։

Հարցվածների մեծամասնությունը (75%) նշել է, որ ամենաշատը զղջում է չարածի համար։ Այդ արդյունքը հաստատվել է նաև հետագա հետազոտություններում․ մենք հազվադեպ ենք անհանգստանում կայացրած սխալ որոշումների համար, սակայն զղջում ենք, որ մի ժամանակ վճռական չենք եղել և չենք արել որևէ բան՝ չենք շարունակել ուսումը, բավարար ուշադրություն չենք հատկացրել մտերիմներին, չենք օգտագործել մասնագիտական աճի հնարավորությունները։

Սխալ որոշումը զայրույթ և զղջում է առաջացնում կարճատև ժամանակում, իսկ ժամանակի ընթացքում մարդն սկսում է ափսոսալ կորցրած հնարավորությունների համար։ 


views 1157
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն