Կիսատ քունը հանգեցնում է հաճախակի հիվանդացման

Կիսատ քունը հանգեցնում է հաճախակի հիվանդացման

Հոգեբույժ, Կալիֆորնիայի համալսարանի դոցենտ Արիկ Պրատերը և Կարնեգիի համալսարանի հոգեբան Մելոն Շելդոն Կոենը տարիներ շարունակ մի հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են և՛ կանայք, և՛ տղամարդիկ (18-55 տարեկան 164 մարդ)։

Հետազոտության ընթացքում մասնակիցներին առանձնացրել են սենյակում և բոլորի քթի մեջ ռինովիրուս պարունակող կաթիլներ կաթեցրել։ Այնուհետև նրանց հետևել են մեկ շաբաթ շարունակ և պարբերաբար քթի լորձաթաղանթի նմուշ վերցրել, որպեսզի տեսնեն վարակ զարգանում է, թե ոչ։

Պարզվել է, որ այն մասնակիցները, ովքեր փորձարկմանը նախորդող շաբաթվա ընթացքում օրական վեց ժամից քիչ էին քնել, 4,2 անգամ հաճախ en հիվանդացել հարբուխով, իսկ հինգ ժամից քիչ քնածները՝ 4,5 անգամ ավելի հաճախ, քան նրանք, ովքեր յոթ ժամից ավել էին քնել։

Քնի անբավարարության հետևանքը ոչ միայն քնկոտությունն ու դյուրագրգռությունն է․ քնի պակասն անմիջականորեն անդրադառնում է մարդու առողջության վրա, և այն նույնքան կարևոր է, որքան ճիշտ սնվելն ու ֆիզիկական ակտիվությունը։

Մարդկանց, սակայն, այնքան էլ հեշտ չէ համոզելը, որ ավելի շատ քնեն։ Մեր հասարակության մեջ, որում բոլորը մշտապես զբաղված են, քնի հաշվին աշխատանքը գլուխ գովելու առարկա է դարձել։ Նմանատիպ հետազոտությունները կարևոր են այն առումով, որ ցույց են տալիս, թե առողջության և բարեկեցության համար որքան կարևոր է քունը։

views 6855
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

ԱՄԲ-ի անհաջող փորձերից հետո․ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

Այլ նյութեր

ԱՄԲ-ի անհաջող փորձերից հետո․ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անտեսված պատճառ, որը կարող է կապված լինել կրկնվող վիժումների և իմպլանտացիայի ձախողումների հետ

Այլ նյութեր

Քրոնիկ էնդոմետրիտ․ անտեսված պատճառ, որը կարող է կապված լինել կրկնվող վիժումների և իմպլանտացիայի ձախողումների հետ