Շնորհակալություն, սիրելի՛ ընթերցողներ

Շնորհակալություն, սիրելի՛ ընթերցողներ

SOTSKIY.am մանկաբարձության և գինեկոլոգիայի կայքն սկսել է գործել 2014 թվականի ապրիլ ամսից։ Մեր նպատակ է՝ նպաստել առողջության, առողջության պահպանման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, համացանցում բժշկության, մասնավորապես՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի վերաբերյալ հայալեզու բովանդակության ընդլայնմանը, առցանց անվճար խորհրդատվության զարգացմանը, հավաստի, բժշկի կողմից վերահսկվող տեղեկությունների տարածմանը։

Մեր նպատակների աստիճանաբար իրագործման մասին են փաստում ընթերցողների դրական կարծիքները, որոնք պարբերաբար ստանում ենք նամակների և մեկնաբանությունների տեսքով, ինչպես նաև ֆեյսբուքյան էջի և կայքի աշխատանքի վերաբերյալ մի շարք ցուցանիշների աճը՝

  • ֆեյսբուքյան էջի հետևորդների քանակն աճել է ավելի քան 15.000-ով՝ հասնելով 31.790-ի, 
  • օրական հրապարակվող հոդվածների հասանելիությունը՝ միջինում 35.000 մարդու, 
  • կայքի եզակի այցելուների օրական քանակը՝ միջինում 3․000, 
  • կայքի ամսական էջադիտումների քանակը՝ միջինում 145.753։ 

Անցնող տարվա ընթացքում ունեցանք մի շարք հանդիպումներ (սեմինարներ, բարեգործական հանդիպումներ), որոնց ընթացքում կանայք իրենց հուզող հարցերի պատասխաններն իմանալու և անվճար խորհրդատվության հնարավորություն ստացան։

Կարևորելով ձեռք բերած հաջողությունները և օրեցօր ավելացող ընթերցողների վստահությունը՝ շարունակելու ենք հանդես գալ նոր հոդվածներով, սեմինարներով և տարաբնույթ հանդիպումներով, սպասվում են նաև կայքի դիզայնի փոփոխություններ։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բազմահազար ընթերցողներին, շնորհավորում ենք գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը։

Պահպանեք ձեր առողջությունը և օգնեք պահպանել ձեր մտերիմներինը։




views 7582
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն