Քանի՞ անգամ է կարելի կեսարյան հատում կատարել

Վերջին շրջանում ծննդալուծումը կեսարյան հատման միջոցով իրականացնելը տարածված երևույթ է դարձել, սակայն այն այնքան էլ անվնաս չէ, որքան կարծում են։ Որպեսզի վիրահատությունը հաջողությամբ ավարտվի, հարկավոր է, որ և՛ բուժանձնակազմը, և՛ կինը շատ լուրջ վերաբերվեն արհեստական ծննդաբերությանը։
Կեսարյան հատման քանակը սահմանափակ է
Կեսարյան հատման դեպքում կտրվածքն արվում է արգանդի վրա և միշտ նույն տեղում, քանի որ այդպիսի շարունակական վիրահատություններն անվտանգ չեն։ Հաճախ առաջացող բարդություններից է կարերի անհամապատասխանությունը, դրանց թուլացումը, ինչը վտանգավոր է ոչ միայն երեխայի, այլև մոր համար։
Կարդացեք՝ Նորի՞ց կեսարյան հատում
Որպեսզի ոչ մի բարդություն չառաջանա և հղիությունն ընթանա առանց կյանքի սպառնալիքի, կնոջն իր կյանքի ամբողջ ընթացքում խորհուրդ է տրվում երկու անգամ կեսարյան հատում կատարել։ Նույնիսկ այդ իրավիճակում լինում են բացառիկ դեպքեր, երբ կնոջը, ուշադրությամբ ուսումնասիրելով ցուցումները, թույլատրում են դիմել նաև երրորդ կեսարյան հատման։ Այդ կարող է որոշել միայն ու միայն բժիշկը, ոչ կինը։
Կարդացեք՝ Կեսարյան հատումից հետո
Արգանդի վրա երեք անգամ վիրահատություն կատարելուց հետո բժիշկները սովորաբար կնոջն առաջարկում են ստերիլիզացիա կատարել։ Բացի այդ նախազգուշացնում են, որ մինչև մյուս հղիությունը պետք է անցնի նվազագույնը երկու տարի, հնարավոր է և ավելի շատ։
Կարդացեք՝ Բնական ճանապարհով ծննդաբերությունը կեսարյան հատումից հետո
Այդ ընթացքում խորհուրդ չի տրվում աբորտ կատարել, քանի որ նույնքան վտանգավոր է, որքան հղիությունը։ Այդ խորհուրդը տրվում է բոլոր կանանց․ չէ՞ որ օրգանիզմին ժամանակ է հարկավոր ուժերն ու կարողությունները վերականգնելու համար։
Նոր միտումներ
Ժամանակակից մեթոդների օգնությամբ կեսարյան հատման հետևանքներն այնքան էլ ծանր չեն, որքան նախկինում։ Այսօր հատումը նախկինի պես չի կատարվում, և օգտագործվող բժշկական թելերն էլ արագ ներծծվում են՝ զգալիորեն արագացնելով վերքի ապաքինումը, ուստի հետվիրահատական վերականգնողական շրջանն էլ կրճատվում է։ Այդ ամենն այսօր թույլ է տալիս մի քանի անգամ դիմել կեսարյան հատման, այդուհանդերձ պետք է հաշվի առնել և՛ երեխայի, ՛ մոր առողջական վիճակը, օրգանիզմի առանձնահատկությունները։
Նմանատիպ նյութեր

Բարև, ես եմ

Ճի՞շտ է, որ կեսարյան հատումը բացասական ազդեցություն է ունենում կնոջ օրգանիզմի վրա

Ճի՞շտ է, որ պտղի հետույքային առաջադրության դեպքում ծննդաբերությունը կատարվում է միայն կեսարյան հատմամբ

Հղիությունից հղիություն ընդմիջման լավագույն չափը

Սեռական կյանքը երեխայի ծնունդից հետո
