Հեշտոցի միկրոֆլորայի խանգարումը հղիության ընթացքում

Հեշտոցի միկրոֆլորայի խանգարումը հղիության ընթացքում

Բնականոն պայմաններում կնոջ հեշտոցում կաթնաթթվային բակտերիաներ են լինում, որոնք պաշտպանում են լորձաթաղանթը և կարող են արտահայտվել աննշան արտադրության տեսքով, որը հոտ չի ունենում։

Եթե այդ լակտոբակտերիաների քանակը նվազում է, փոխարենն սկսում են բազմանալ պայմանական-ախտածին մանրէները։ Այդ մանրէները նույնպես բնական վիճակում առկա են լինում առողջ կնոջ հեշտոցում, սակայն քիչ քանակությամբ։ Շատ լինելու դեպքում հավասարակշռությունը խանգարվում է և բակտերիալ վագինոզ է զարգանում։

Միկրոօրգանիզմների անհավասարակշռության հիմնական պատճառներն են՝

  • հղիության ընթացքում հորմոնային ֆոնի փոփոխությունները, 
  • աղիների դիսբիոզը (դիսբակտերիոզ), 
  • հղիության ընթացքում դեղամիջոցների օգտագործումը, 
  • քրոնիկական ինֆեկցիոն պրոցեսները, 
  • քրոնիկական սեռավարակները և այլն։

Հեշտոցի դիսբիոզ․ ինչպե՞ս է դրսևորվում

Երբեմն կինն առհասարակ ոչինչ չի զգում և միայն քսուքի հետազոտման արդյունքում է հայտնաբերվում բակտերիալ վագինոզը։ Հիմնական գանգատներն են՝

  • արտադրություն, որը կարող է լինել սպիտակ համասեռ կամ հեղուկային, կամ էլ սպիտակ լորձային, 
  • տհաճ, ձկան հոտին նմանվող հոտ, 
  • քոր, 
  • երբեմն՝ այրոց (հաճախ՝ միզելուց հետո), 
  • տհաճ զգացողություն սեռական ակտի ընթացքում։

Բուժզննման ընթացքում բժիշկն ուշադրություն կդարձնի լորձաթաղանթների գրգռվածությանը, որը դրսևորվում է կարմրածությամբ և այտուցվածությամբ։ Լաբորատորիայում քսուքի հետազոտության արդյունքները ցույց կտան, որ բորբոքում կա՝ պայմանավորված ախտածին առատ միկրոֆլորայով, հիմնական բաղադրիչը կլինի գարդներելան։

Կարդացեք՝ Բակտերիալ վագինոզ

Ախտորոշման լավագույն միջոցը հեշտոցային արտադրության մանրէաբանական ցանքսն է, որն օգնում է պարզել հարուցիչների զգայունակությունը որոշակի հակաբակտերիալ դեղամիջոցների հանդեպ։ Հարկավոր է կատարել նաև քրոնիկական սեռավարակների հայտնաբերման հետազոտություն։

Ինչպե՞ս բուժել

Եթե պարզվի, որ սեռավարակ կա, ապա բժիշկն առանձնահատուկ բուժում կնշանակի։ Ընդ որում՝ բուժումը նշանակվում է և՛ կնոջը, և՛ ամուսնուն։ Եթե հեշտոցի դիսբիոզի պատճառը այլ տեղակայման քրոնիկական ինֆեկցիայի սրացումն է, ապա անհրաժեշտ կլինի բուժման համապատասխան կուրս անցնել։

Աղիների հետ կապված խնդիրների դեպքում նախ հարկավոր կլինի վերականգնել դրանց բնականոն վիճակը և հետագայում համապատասխան դիետա պահել։ Եթե բակտերիալ վագինոզը պայմանավորված է հղիությամբ, ապա բժիշկը բուժում կնշանակի տեղային դեղապատրաստուկների տեսքով՝ հեշտոցի մոմիկներով։

Վտանգը

Ըստ էության՝ բակտերիալ վագինոզը հեշտոցի նորմալ միկրոֆլորայի խանգարում է: Ուստի պետք է հասկանալ, որ այն առաջին հերթին կարող է ազդել լույս աշխարհ եկող երեխայի վրա։ Երբ նա անցնի ծննդուղիներով, կարող է ընկնել ինֆեկցիոն բոլոր գործոնների ազդեցության տակ, ինչը կհանգեցնի բորբոքային բարդությունների՝ սկսած սովորական կոնյուկտիվիտից, վերջացրած պնևմոնիայով։

Կնոջ համար բակտերիալ վագինոզը ոչ միայն տհաճ երևույթ է, այլև կարող է դառնալ հարպտղային հեղուկի վաղաժամ հեռացման և վաղաժամ ծննդաբերության պատճառ, ուստի հարկավոր է ուշադիր լինել և ժամանակին դիմել բժշկի։

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղիության ընթացքում պտղի օրգանիզմում կարող են արձանագրվել …

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…