Կոկորդի ցավը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կոկորդի ցավը հաճախադեպ երևույթ է։ Ապագա մոր դիմադրողականությունն ընկնում է, իսկ հիվանդանալու հավանականությունը՝ մեծանում։ Կոկորդի ցավը կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին։ Ամենատարածվածներն են՝ շնչառական սուր հիվանդությունները, գրիպը, տոնզիլիտը՝ անգինա։
Հազվադեպ են հանդիպում վարակիչ հիվանդությունները՝ դիֆտերիան, կարմրուկը, կարմրախտը և այլն։ Վարակիչ հիվանդությունները բուժում է միայն բժիշկը, անգինայի և գրիպի հետ կատակ անել չի կարելի, ուստի հարկավոր է ցանկացած գանգատի դեպքում խորհրդակցել բժշկի հետ։
Բուժումը
Կոկոդի բուժումը հնարավոր է իրականացնել մի քանի եղանակով՝ տեղային՝ կոկորդի ողողում, հաբերի, նշիկների մաքրում սփրեյներով և լուծույթներով, ընդհանուր՝ դեզինտոքսիկացիոն թերապիա, անհրաժեշտության դեպքում՝ նաև հակավիրուսային դեղամիջոցներ և հակաբիոտիկներ։
Բազմաթիվ դեղամիջոցներ արգելված են հղիության ընթացքում, ուստի թույլ ձևի շնչառական հիվանդությունների դեպքում բժիշկը խորհուրդ կտա անկողնային ռեժիմ պահել, թեյ խմել և կոկորդի ողողում անել։
Կոկորդի ողողումը հղիության ընթացքում
Կոկորդի ցավի դեպքում բուժման հիմքում կոկորդի ողողումն է ընկած, որով հասնում ենք երեք արդյունքի՝
- բերանի խոռոչում կուտակված միկրոօրգանիզմների ու վիրուսների հեռացում,
- քթըմպանի չորացած և բորբոքված լորձաթաղանթի փափկեցում և խոնավացում,
- բորբոքված նշիկների և լորձաթաղանթի մշակում դեղորայքով։
Ողողման համար կարելի է տարբեր լուծույթներ օգտագործել, անգամ հյութեր և եփուկներ։ Կարևորը հիմնական կանոնի պահպանումն է՝ ողողման լուծույթը պետք թարմ լինի և գոլ, ողողման հաճախականությունը՝ օրական ութից տասներկու անգամ։
Ողողման լուծույթներ
Ահա ողողման լուծույթների մի քանի արդյունավետ բաղադրատոմս, որոնք անվնաս են հղի կնոջ համար։
Աղով լուծույթներ
- Կես թեյի գդալ յոդացված կամ ծովի աղը խառնել մեկ բաժակ գոլ ջրին։
- 200մլ գոլ ջրին խառնել ¼ թեյի գդալ սոդա, աղ և 3-4 կաթիլ յոդ։
Թուրմեր և հյութեր
- Քամել կարմիր բազուկի հյութը, մի փոքր տաքացնել և ողողել։
- Կիտրոնի հյութը խառնել կեղ բաժակ գոլ ջրին։
- 1 թեյի գդալ երիցուկը, եղեսպակը կամ կալենդուլան խառնել եռացրած ջրին և 5-10 րոպե թողնել թրմելու։ Օգտագործելուց առաջ քամել։