Մեջքի ցավ. հղիություն

Մեջքի ցավ. հղիություն

Հղիությանը համընթաց օրգանիզմում այնպիսի մեխանիզմներ են ակտիվանում, որ հիմնովին փոխում են օրգանների աշխատանքը, ազդում կնոջ ինքնազգացողության և արտաքին տեսքի վրա։ Մեջքի և գոտկատեղի ցավը հաճախ հանդիպող խնդիրներից է։ Ընդ որում՝ այն կարող է սկսվել ոչ միայն հղիության վերջին ամիսներին, այլև հենց սկզբներին։ Ինչու՞ է ցավում, պե՞տք է անհանգստանալ։

Արգանդի պատին ձվաբջջի ամրանալուն պես օրգանիզմում հորմոնային փոփոխություններ են սկսվում։ Մեծ քանակությամբ պրոգեստերոն է արտադրվում, ինչը նվազեցնում է մկանների տոնուսը, սկսում է ռելաքսին արտադրվել, որը թուլացնում է հոդերը։ Այդ ամենը հանգեցնում է այն բանին, որ անշարժ հոդերն սկսում են թուլանալ՝ գոտկատեղի և մեջքի հատվածում ցավ առաջացնելով։

Կարդացեք՝ Ցավ հղիության ընթացքում․ ե՞րբ անհանգստանալ

Բացի այդ, երեխան մոր օրգանիզմից վերցնում է սննդանյութերը՝ ներառյալ կալցիումը։ Եթե այդ նյութերը չեն համալրվում անհրաժեշտ քանակով, ոսկորներն ու հոդերը թուլանում են, սկսում ցավել։ Ցավն ուժգին է լինում հատկապես գոտկատեղի, մեջքի և կոնքի հատվածում։

Հղիության քսաներորդ շաբաթից հետո, երբ որովայնն սկսում է աչքի ընկնել իր մեծությամբ, ծանրության կենտրոնը փոխվում է, և մարմինն ուղղահայաց պահելու համար մեջքի մկանները շարունակ լարված վիճակում են լինում։ Բացի այդ, փորի մկանները թուլանում են դրա մեծանալու արդյունքում, այդ պատճառով էլ դրանց փոխարեն ծանրությունը կրում են հենց մեջքի մկանները։ Զարմանալի չէ, որ լարվածությունը մեծանում է և սկսում պարբերաբար ցավալ։

Մարմնի ծանրության կենտրոնի խախտման պատճառով սխալ կեցվածք է ձևավորվում՝ որովայնն առաջ է ընկնում, իսկ ուսերը՝ հետ, ինչի պատճառով ողնաշարը ծռվում է։ Այդ դեպքում մկանների որոշակի խումբ մշտապես գերլարված է մնում, ինչը հանգեցնում է մկանային ցավերի։

Վերջին ամիսներին մեծացած արգանդը կարող է ճնշում գործադրել նյարդային վերջավորությունների վրա։ Այդ տեսակ ցավն արագ անցնում է կողքի պառկելու դեպքում։

Պետք է ուշադրություն դարձնել այն տեսակ ցավին, որը չի անցնում պառկած դիրքում, ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ կամ փոխանցվում է ձեռքերին կամ ոտքերին, հնարավոր է, որ հիվանդության նշան լինի։ Հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, քանի որ այդ վիճակը վտանգավոր է երեխայի համար։

Կարդացեք՝ Աղեկապը՝ բանդաժ, հղիության ընթացքում

Ցավը մեղմելու համար օգտակար են հղի կանանց մարմնամարզությունը, յոգան և մերսումը։ Սնունդը պետք է ներառի վիտամիններ և կալցիում։ Ողնաշարի ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար խորհուրդ է տրվում հատուկ աղեկապ՝ բանդաժ, կրել։ Փորձեք ուղիղ պահել կեցվածքը, բարձրակրունկ կոշիկ չկրել։ Օգտակար է նաև լողը և հղի կանանց ջրային աէրոբիկան։ Քնելիս փորի տակ հատուկ բարձ դրեք։

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…