Ինչպե՞ս պայքարել տոքսիկոզի դեմ

Ինչպե՞ս պայքարել տոքսիկոզի դեմ

Ապագա մայրերից քչերին է հաջողվում խուսափել հղիության առաջին եռամսյակի տոքսիկոզից՝ առավոտյան սրտխառնոց և փսխում, թուլություն, գլխապտույտ։ Անկախ նշանների արտահայտվածության աստիճանից՝ դրանք կարելի է և պետք է մեղմել։ Ինչպե՞ս։

Վաղ տոքսիկոզի առաջացման պատճառները տարաբնույթ են՝ հոգեբանական անպատրաստություն հղիությանը, վախ ծննդաբերությունից, սթրեսներ և այլն։ Այդ դեպքում հենց ինքը տոքսիկոզն ընկալվում է որպես հավելյալ խնդիր։ Առաջին հերթին պետք է փոխել վերաբերմունքը․ տոքսիկոզը պատիժ չէ, այլ հղիության սովորական մի փուլ, որը պետք է ապրել։

Յուրաքանչյուր հղի կնոջ օրգանիզմ տարբեր է, ուստի չկա համընդհանուր մի մեթոդ, որը կազտի տոքսիկոզից, բայց կան միջոցներ, որոնք օգնում են շատերին, որոնցից կարող եք ընտրել ձեզ հարմարը։ Փորձեք փոխել սննդի ռեժիմը՝ կերեք հաճախակի, փոքր չափաբաժնով։ Սնունդը պետք է լինի սառը կամ սենյակային ջերմաստիճանի: Անհրաժեշտ քանակությամբ ջուր խմեք, քանի որ սրտխառնոցն առաջանում է ջրազրկումից։ Եթե սրտխառնոցն առաջանում է առավոտյան, նախաճաշեք առանց անկողնուց վեր կենալու։

Ավելի շատ զբոսնեք մաքուր օդում, քանի որ արյունը հարստացնելով թթվածնով կկանխեք տոքսիկոզի դրսևորումները։ Ազատվեք այն բոլոր իրերից, որոնք սրտխառնոց են առաջացնում՝ օծանելիք, լոգանքի գել, սննդամթերքներ և այլն։ Լսեք ձեր օրգանզիմին, այն ինքը կհուշի, թե ինչի կարիք ունի։ Կերեք այն, ինչը գրավում է, խնդրեք մտերինմների ձեր ներկայությամբ չուտել այն, ինչը սրտխառնոց կարող է առաջացնել։

Մթերքներ, որոնք օգնում են տոքսիկոզի ընթացքում`

  • անանուխով կոնֆետներ կամ մաստակ, 
  • թթու որևէ բան՝ խնձոր, կիտրոն, թթու հյութ, 
  • իմբիր՝ պեչենու, թեյի տեսքով, կամ էլհենց ինքը իմբիրը, 
  • սալորի չիր, 
  • ցիտրուսային մրգեր, 
  • կեֆիր և այլ կաթնամթերքներ, 
  • դեղերից՝ դոզիլ պլյուս կամ նավոպրոկսին (այդ դեղերի ընդունումը՝ բժշկի նշանակմամբ): 

Տոքսիկոզը կարող է ռաջանալ նաև B խմբի վիտամինների պակասի պատճառով, ուստի հարկավոր է ֆիտամինային կոմպլեքսներ կամ ֆոլաթթու խմել։ Որքան էլ որ ծանր ու տհաճ լինեն տոքսիկոզի ախտանշանները, մի մոռացեք, որ առաջին եռամսյակի ավարտվելուն պես դրանք նույնպես կանհետանան։

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…