Բրոմ․ պահանջը և ազդեցությունն օրգանիզմի վրա

Բրոմ․ պահանջը և ազդեցությունն օրգանիզմի վրա

Բրոմի մասին տարածված մի միֆ կա, որի համաձայն զորամասերում այն ավելացնում են զինծառայողների սննդում՝ նրանց պոտենցիան նվազեցնելու նպատակով։ Բրոմը կարևոր դեր է խաղում մարդու օրգանիզմում և բնավ էլ չի նվազեցնում պոտենցիան։

Մարդն այն ստանում է սննդի միջոցով, և օրգանիզմում կենտրոնացած է հիմնականում հիպոֆիզում, արյան մեջ, մկանային հյուսվածքում, վահանաձև գեղձում։ Օրգանիզմից հեռանում է մեզի և քրտինքի միջոցով։

Ի՞նչ դեր է խաղում օրգանիզմում

Բրոմը, լինելով յոդի ինհիբիտոր, մասնակցում է վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորմանը։

Կարևոր դեր է խաղում ածխաջրային և ճարպային փոխանակության գործում, քանի որ նպաստում է լիպազի և ամիլազի սինթեզին (ճարպերի և ածխաջրերի ճեղքման համար պատասխանատու ֆերմենտներ)։

Մասնակցում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքին։

Բրոմ պարունակող սննդամթերքներ

Ամենից շատ պարունակվում է հետևյալ մթերքներում՝

  • ծովային կաղամբ և ծովաձուկ, 
  • ընկուզեղեն՝ պնդուկ, նուշ, գետնանուշ, հունական ընկույզ, 
  • լոբազգիներ՝ լոբի, ոլոռ, 
  • հացահատիկային բույսեր՝ հացահատիկ և վարսակաձավար, 
  • կաթնամթերք և կաթ։ 

Բրոմի պակաս

Ճիշտ սնվելու դեպքում բրոմի պակաս չի առաջանում։ Անբավարարության հիմնական ախտանշաններն են՝ անքնություն, թուլություն, դյուրագրգռություն, նյարդային համակարգի և օրգանիզմում այլ խանգարումներ։ Պակասը լրացվում է բրոմով հարուստ մթերքներ ուտելով և բրոմ պարունակող վիտամինային կոմպլեքս օգտագործելով։

views 10079
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում