Ելակ․ օգտակար հատկությունները

Ելակ․ օգտակար հատկությունները

Ելակը մեր երկրում ամենատարածված հատապտուղներից մեկն է և ոչ միայն համեղ է, այլև օգտակար։

Ելակի կալորիականությունը

100 գրամ ելակի կալորիականությունը մոտ 30 կկալ է։

Ելակի օգտակար հատկությունները

Օժտված է օրգանիզմն ամրացնող հատկությամբ, բարձրացնում է իմունիտետը։

Օգնում է պայքարել մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների դեմ։

Հաճախ ուտելու դեպքում ելակը նպաստում է անոթների պատերի ամրացմանը, լավացնում է արյան բաղադրությունը և օգնում է հաղթահարել սրտանոթային համակարգի հիվանդությունները։

Ցուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, քանի որ օգնում է արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը։

Լավ է ազդում լյարդի, երիկամների և լեղապարկի աշխատանքի վրա։

Մաքրում է օրգանիզմը, նպաստում է խարանների, թունավոր նյութերի և ծանր մետաղների աղերի հեռացմանը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա, լավացնում է ախորժակը, ստամոքսի միկրոֆլորան, օժտված է թուլացնող հատկությամբ։

Օգնում է հաղթահարել վահանաձև գեղձի հիվանդությունները։

Ցուցված է արթրիտ ունեցող մարդկանց։

Հանգստացնում է նյարդային համակարգը։

Օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից։

Խորհուրդ է տրվում ծխախոտ օգտագործողներին, քանի որ նվազեցնում է վերջինիս վնասակար ազդեցությունը։

Խորհուրդ է տրվում մարմնի ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Ելակը բնական աֆրոդիզիակ է և բարձրացնում է կանանց ու տղամարդկանց սեռական ակտիվությունը։

Ելակով պատրաստված դիմակները բարենպաստ ազդեցություն են թողնում մաշկի վրա, օգնում են պակասեցնել կնճիռներն ու պիգմենտային հետքերը։

Նպաստում է օրգանիզմի ծերացման պրոցեսների դանդաղեցմանը։

Կարդացեք՝ Ելակը հղիության ընթացքում

Հակացուցումները

Ելակը կարող է ալերգիա առաջացնել, սրել խոցային հիվանդությունն ու գաստրիտը։

views 20843
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում