Խնձոր․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Խնձոր․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Խնձորը ամենաօգտակար մրգերից մեկն է և կանխում է բազմաթիվ հիվանդությունների առաջացումը։ Վիտամինային կազմը, կախված խնձորի տեսակից, պահպանման պայմաններից ու ժամկետից, աճման վայրից, տարբեր է լինում։

Պարունակում է վիտամին А, С, Е, B խմբի վիտամիններ, ինչպես նաև բջջանյութ, կրախմալ, պեկտինային նյութեր, շաքար, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու և այլն), մակրոտարրեր և միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, մանգան, ֆոսֆոր, ֆտոր, վանադիում, բոր, ցինկ և հանքային այլ նյութեր։ Խնձորի կորիզը պարունակում է օգտակար յուղեր, իսկ կեղևը՝ մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ։

Կալորիականությունը

100 գրամ խնձորի կալորիականությունը 50 կկալ է։

Օգտակար հատկությունները

Խնձորը կանխում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը, քանի որ նրանում պարունակվող նյութերն արգելում են աղիների և լյարդի քաղցկեղի բջիջների բազմացումը։ Ընդ որում՝ այդ հարցում ավելի մեծ ազդեցություն ունի խնձորի կեղևը։

Բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա։

Նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը, պաշտպանում է ինֆարկտից, ինսուլտից, աթերոսկլերոզից և սրտանոթային այլ հիվանդություններից։

Խնձորն օգտակար է նաև վահանաձև գեղձի համար, քանի որ կորիզներում մեծ քանակությամբ յոդ է պարունակվում։

Կարգավորում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը, լավացնում է ախորժակն ու աղիքների միկրոֆլորան, կանխում է փորկապության առաջացումը։

Լավացնում է լյարդի աշխատանքը։

Շատ օգտակար է շնչառական համակարգի համար, նվազեցնում է ասթմայի և բրոնխային-թոքային այլ հիվանդությունների առաջացման վտանգը։

Նվազեցնում է ծխախոտի ծխի վնասակարությունը թոքերի համար, այդ պատճառով էլ ծխող մարդկանց խորհուրդ է տրվում շատ խնձոր ուտել։

Խորհուրդ է տրվում նաև ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Բարենպաստ ազդեցություն են ունենում նաև մաշկի, մազերի ու եղունգների առողջության վրա։

Հակացուցումները

Հարկավոր է միշտ մտքում պահել, որ ամեն բան օգտակար է, եթե պահպանվում է չափի զգացումը։ Խնձորը հակացուցված է խոցային հիվանդություն ունեցող մարդկանց։ Բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում ավելի լավ է քաղցր խնձոր ուտել։

views 33447
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում