Ի՞նչ ուտել ծննդաբերությունից հետո

Ի՞նչ ուտել ծննդաբերությունից հետո

Մոր ճիշտ, լիարժեք և հավասարակշռված սննդակարգից է կախված նորածին փոքրիկի առողջությունը, ուստի ծննդաբերությունից հետո մայրիկը շատ ավելի հետևողական պետք է լինի սննդի հարցում, քան նախկինում։

Սկսենք այն մթերքներից, որոնցից պետք է հաժարվել կրծքով կերակրման շրջանում, որպեսզի հնարավոր լինի խուսափել ալերգիկ ռեակցիաներից ու մարսողության հետ կապված խնդիրներից։

  • Գազավորված և արհեստականորեն ներկված ըմպելիքներ, անգամ կվաս։ 
  • Պահածոյացված, մարինացված և ապխտած մթերքներ։
  • Ճարպոտ և կծու սնունդ։ 
  • Սունկ, ընկուզեղեն և անգամ մեղր, քանի որ վերջիններս ուժեղ ալերգեններ են։ 
  • Սոխ, սխտոր և ուժեղ համ ունեցող այլ համեմունքներ։ 
  • Կետչուպ, տարատեսակ կծու սոուսներ։ 
  • Խաղող, ցիտրուսային մրգեր, անանաս, ձմերուկ, դդմիկ, ելակ, ծիրան, դեղձ։ 
  • Բողկ, թթու դրած կաղամբ և վարունգ, եթե անգամ տանն են պատրաստվել։
  • Մոռացեք սուրճի, շոկոլադի և կակաոյի մասին։ 
  • Ալկոհոլային խմիչքներ, անգամ թույլ ալկոհոլային կոկտեյլներ։ 

Երեխայի լիարժեք մարսողությունն ապահովելու համար հարկավոր է պահպանել մի շարք կանոններ։

Ծննդաբերությունից անմիջապես հետո պետք է սնվել փոքր չափաբաժնով, ցանկալի է հեղուկ սնունդ ուտել, բանջարեղենային ապուրներ, այլ ապուրներ՝ վարսակաձավարով, հնդկաձավարով և այլն։ Ընդ որում դրանք պետք է սարքել ջրով և քիչ քանակությամբ աղով։

Ծննդաբերությանը հաջորդող երեք շաբաթվա ընթացքում ցանկալի է սնվել միայն ջերմային մշակում անցած ուտեստներով։

Սկսած երկրորդ-երրորդ շաբաթից կարելի է վերոնշյալ ուտեստներին ավելացնել նաև ծովաձուկ, խաշած տավարի միս, փոքր քանակությամբ ընկուզեղեն։

Երրորդ շաբաթից հետո կարելի է և անել բոլոր սահմանափակումները և սննդակարգը համալրել նոր մթերքներով՝ խաշած ձու, հավի միս, կեֆիր, հատապտուղներ ու մրգեր։

Եթե չեք ցանկանում հրաժարվել ձեր սիրելի մթերքներից ու սովորություններից, ապա սկսեք մտածել արհեստական սնուցման մասին, քանի որ հակառակ դեպքում ձեր կաթը ոչ մի օգուտ չի տա երեխային։ Ալկոհոլով, նիկոտինով և վնասակար այլ նյութերով հարստացած կաթը կարող է անդառնալիորեն վնասել երեխային։ Արժե՞ այդպիսի ռիսկի դիմել, մտածեք։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։