Ծաղկակաղամբ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Ծաղկակաղամբ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Ծաղկակաղամբը կաղամբազգիների ընտանիքի միամյա մշակաբույս է։ Կաղամբի բոլոր տեսակներից իր սննդային և համային հատկություններով գրավում է առաջին տեղը։ Հայրենիքը համարվում է Սիրիան։

Սննդի համար օգտագործվում են ծաղկակաղամբի գլուխները, որոնք իրենցից ներկայացնում են բույսի խիստ կարճացած, հաստացած, մսալի, հոծ կերպով ի մի հավաքած ծաղկակիր ցողունները։ Ծաղկակաղամբն ածխաջրերով և, մանավանդ, դյուրամարս սպիտակուցներով անհամեմատ ավելի հարուստ է, քան կաղամբը։ Բացի այդ, կաղամբից երկու անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում։

Կալորիականությունը

100 գրամ ծաղկակաղամբի կալորիականությունը 30 կկալ է։

Օգտակար հատկությունները

Ծաղկակաղամբն օգտակար է բոլորին՝ և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին։

Կանխում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը։

Բարձրացնում է դիմադրողականությունը։

Նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը, ամրացնում է անոթների պատերը, օգնում բուժել սրտանոթային համակարգի հիվանդությունները։

Հրաշալիորեն օգնում է բուժել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունները։

Ցուցված է գաստրիտ և խոց ունեցող մարդկանց, քանի որ չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և լավ է խմորվում ու յուրացվում։

Օգտակար է փորկապության ժամանակ։

Անփոխարինելի օգնական է ավելորդ ճարպից ազատվել ցանկացող մարդկանց համար։

Ժողովրդական բժշկության մեջ ծաղկակաղամբի հյութն օգտագործում են լնդերի բորբոքումից ազատվելու համար։

Օգտակար է նաև լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ։

Նպաստում է նյարդային համակարգի աշխատանքի կարգավորմանը։

Ցուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց և փոքր երեխաներին։

Հակացուցումներ

Ցավոք ծաղկակաղամբն ունի որոշ հակացուցումներ։ Խորհուրդ է տրվում չօգտագործել հոդատապի, ստամոքսի սուր հիվանդությունների և բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի դեպքում։

views 16625
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում