Կարտոֆիլ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Կարտոֆիլ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Կարտոֆիլը պարունակում է ածխաջրեր, սպիտակուցներ, մոտ 80% ջուր և փոքր քանակությամբ ճարպեր։ Կարտոֆիլի սպիտակուցները պարունակում են ամինաթթուներ, այդ թվում՝ անփոխարինելի։

Պարունակում է նաև վիտամիններ А, С, Е, К, D, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ։ Հարուստ է մակրոտարրերով և միկրոտարրերով՝ կալիում, կալցիում, մագնիում, երկաթ, ֆոսֆոր, քրոմ և այլն։ Կարտոֆիլը պարունակում է նաև բջջանյութ, կրախմալ, շաքար, օրգանական թթուներ և այլ նյութեր։

Կարտոֆիլի կալորիականությունը

100 գրամ կարտոֆիլի կալորիականությունը 80 կկալ է։ Տապակած կարտոֆիլի կալորիականությունը կրկնակի մեծ է։

Կարտոֆիլի օգտակար հատկությունները

Նպաստում է իմունիտետի բարձրացմանը։

Դրական ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, ամրացնում է անոթների պատերը, պաշտպանում աթերոսկլերոզից, նվազեցնում է այտուցվածությունը։

Օգտակար է հիպերտոնիա ունեցող անձանց, քանի որ կալիումի մեծ քանակությունը նպաստում է ջրաղային հավասարակշռության կարգավորմանը։

Ցուցված է երիկամային հիվանդություն ունեցող անձանց, օժտված է միզամուղ թույլ ազդեցությամբ։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նաև մարսողական համակարգի վրա, խաշած ձևով կարելի է ուտել անգամ գաստրտի և խոցային հիվանդության ժամանակ, քանի որ բջջանյութը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը։

Օգնում է պաշտպանվել վաղաժամ ծերացումից։

Հակացուցումները

Գերհասուն կամ կանաչած կարտոֆիլը թունավոր նյութեր է պարունակում և կարող է ուժեղ թունավորում առաջացնել։ Շաքարային դիաբետի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

views 11659
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում