Դաղձ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Դաղձ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Դաղձի օգտակար հատկություների մասին հայտնի է դեռևս վաղեմի ժամանակներից։ Այն առ այսօր օգտագործվում է տարաբնույթ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար ինչպես ժողովրդական, այնպես էլ պաշտոնական բժշկության մեջ։

Ըստ ավանդության՝ դաղձ (անանուխը ) Mentha է կոչվել Մենտա հավերժահարսի անունով, ում Պերսեփոնեն՝ Զևսի և Դեմետրեի դուստրը, բուսական աշխարհի թագուհին, հոտավետ բույս դարձրեց՝ բուրավետ դաղձ ու Աֆրոդիտեին ընծայեց։

Հին Հռոմում համոզված էին, որ անանուխի բույրը տրամադրություն է բարձրացնում, այդ պատճառով խնջույքի սրահները ցողում էին անանուխի ջրով, սեղանները շփում տերևներով։ Հռոմեացի գիտնական, ռազմական և պետական գործիչ Պլինիոս Ավագը գտնում էր, որ անանուխի բույրը նպաստում է ուղեղի արդյունավետ գործունեությանը, այդ պատճառով միշտ դալար ընձյուղներից հյուսված պսակ էր կրում, նույնը խորհուրդ էր տալիս աշակերտներին։

Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից։ Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները։

Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային հատկությամբ և թեթև թմրեցնող արդյունքով։ Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ։

Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկքանը, մաքրում օրգանիզմը խարամներից, բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում։

Օգտակար հատկությունները

Օգտակար է հարբուխի և բրոնխաթոքային հիվանդությունների բուժման համար, օժտված է քրտնաբեր հատկությամբ։

Խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքին, ունի անոթալայնիչ հատկություն, օգնում է մեղմել սրտի ցավն ու սպազմը, հանգստացնում է սրտխփոցը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում գլխուղեղի աշխատանքի վրա։

Հրաշալի միջոց է մարսողական համակարգի հիվանդությունների բուժման հարցում, ցավազրկում է, օգնում թեթևացնել բորբոքումը, անցկացնում է սրտխառնոցը, ունի լեղամուղ հատկություն, լավացնում է մարսողությունը։

Հանգստացնում է նյարդային համակարգը, լավացնում է քունը։

Թարմ տերևներից պատրաստված կոմպրեսներն օգտագործվում են ռևմատիզմի, արթրիտի և հոդատապի ժամանակ առաջացող հոդացավի դեմ։

Անանուխը մանրէազերծում է բերանի խոռոչը և ազատում բորբոքումից, թարմացնում է շնչառությունը։

Լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում։

Մաքրում է, վերականգնում վնասված մաշկը, օգնում ազատել այն գրգռվածությունից և քորից։

Հակացուցումները

Հակացուցված է մինչև երեք տարեկան երեխաներին։ Չի կարելի չարաշահել այն երակների վարիկոզ լայնացման և ցածր ճնշման դեպքում։

views 33121
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում