Ալոճ․ օգտակարությունն ու վնասակարությունը

Ալոճ․ օգտակարությունն ու վնասակարությունը

Երկրագնդի վրա ալոճենու մոտ 1500 տեսակ կա։ Հայաստանում հանդիպում է 11 տեսակ, որոնցից բուժական նշանակություն ունեն ընդամենը 2-ը՝ փշոտ և կարմրաբոսոր տեսակները։ Այս տեսակները տարածված են մեր հանրապետության անտառային և մերձանտառային գոտիներում։

Պտուղները մանր են՝ 8-10մմ տրամագծով, կարմրաբոսոր, ալրանման պտղամսով, 3-4 սերմերով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում՝ օգոստոսին։ Բույսի ծաղիկները պարունակում են եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կվերցիտրին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։

Պտուղները պարունակում են սապոնիններ և ֆլավոնոիդներ, ասկորբինաթթու, կարոտին, դաբաղանյութ, գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուաթթու, ուրսոլաթթու, սորբիտ, ճարպային յուղեր, C վիտամին, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։

Օգտակար հատկությունները

Խթանում է սրտի աշխատանքը։

Ուժեղացնում է թթվածնի հոսքը դեպի սրտամկան, գլխուղեղ և ներքին բոլոր օրգաններ։

Ալոճի թուրմը նվազեցնում է զարկերակային ճնշումը:

Նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը։

Օգնում է անքնության, գլխապտույտի և շնչարգելության դեպքում։

Հակացուցումները

Քանի որ ալոճը նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը, չի կարելի չարաշահել այն։ Մեծ քանակությունը կարող է թույլ թունավորում առաջացնել։ Խորհուրդ է տրվում օգտագործել հակաառիթմիկ պրեպարատների հետ։

Հակացուցված է մինչև 12 տարեկան երեխաներին, հղի և կրծքով կերակրող մայրերին։

views 25958
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում