Ծնեբեկ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Ծնեբեկ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Ծնեբեկն ամենահամեղ ու ամենաօգտակար, նաև թանկարժեք բանջարաբույսերից է։ Բնական աֆրոդիզիակ է, որի պատճառով հնադարյան ժամանակներում արգելվել է ուտել մենաստանում։

Օգտակար հատկությունները

Պարունակում է ածխաջրեր, կարոտին, կալիումական աղեր, լիզին, ամինաթթուներ, ֆոսֆոր, թիամին, կալցիում, ռիբոֆլավին, ասպարագին, կումարին, սապոնին, փոքր քանակությամբ ալկալոիդներ, վիտամիններ В1,В2, С, РР և պրովիտամին A։

Խթանում է երիկամների աշխատանքը, սակայն չարաշահելու կամ երիկամների սուր բորբոքման ընթացքում ուտելու դեպքում կարող է գրգռող ազդեցություն թողնել։ Արյունաստեղծ հրաշալի բույս է, քանի որ քլորոֆիլ է պարունակում։

Ծնեբեկի կանաչ ծայրերը հարուստ են վիտամին A-ով, իսկ այ սպիտակներում այն չկա։ Գլուխները մեծ քանակությամբ հեղուկ են պարունակում, այդ պատճառով էլ հրաշալի միջոց է համարվում մաքրող դիետաների կազմում։

Կանաչ ծնեբեկը պարունակում է հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են լյարդում, երիկամներում, մաշկում և ոսկորներում իոնային փոխանակության համար։ Այն նաև նպաստում է արյան կարմիր մարմինների՝ էրիթրոցիտների առաջացմանը։

Միզամուղ և արյունը մաքրող միջոց է, առհասարակ խիստ օգտակար է օրգանիզմի համար, հատկապես՝ կանաչը։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է հիպերտոնիայի, հոդատապի, ռևմատիզմի, երիկամների հիվանդությունների, շաքարային դիաբետի, միզուղիների ախտահարման բուժման, սրտի կծկումների կանոնավորման, ծայրամասային անոթներում արյան շրջանառության լավացման համար։

Նպաստում է օրգանիզմից ազատ ռադիկալների, նիտրիտների և վնասակար այլ նյութերի հեռացմանը։ Ուտում են շոգեխաշած կամ տապակած վիճակում, ապուրի, խավարտի, աղցանի տեսքով, կարելի է վրան ձիթապտղի ձեթ ավելացնել, չորահաց, ձու և այլն՝ ըստ նախասիրության։

Այն հնարավոր է նաև պահածոյացնել, ընդ որում՝ այդ վիճակում անգամ ծնեբեկը պահպանում է իր օգտակար հատկությունների մեծ մասը։

Վնասակար հատկությունները

Չի կարելի ուտել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների սրման շրջանում, քանի որ ծնեբեկը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, ինչպես նաև օրգանիզմի անհանդուրժողականության դեպքում։

Խորհուրդ չի տրվում ուտել նաև շաքարային դիաբետի դեպքում։ Չարաշահումը նույնպես կարող է վնասել օրգանիզմին։

views 17898
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում