Վիտամին H. դերն օրգանիզմում

Վիտամին H. դերն օրգանիզմում

Բիոտինը՝ վիտամին H, ամենաակտիվ վիտամին-կատալիզատորներից է։ Երբեմն այն անվանում են միկրովիտամին, քանի որ օրգանիզմի բնական աշխատանքի համար այն անհրաժեշտ է փոքր քանակությամբ։

Պարունակվում է հետևյալ մթերքներում (100գրամ մթերքում)՝

  • տավարի միս- 98 մկգ, 
  • եգիպտացորեն- 21 մկգ, 
  • հավի ձու- 20,2 մկգ, 
  • վարսակի փաթիլներ- 20 մկգ, 
  • ոլոռ- 19 մկգ, 
  • ցորեն- 10,7 մկգ, 
  • պիստակ- 10 մկգ, 
  • հավի միս-10 մկգ, 
  • ելակ- 4 մկգ, 
  • սերուցք- 4 մկգ, 
  • թթվասեր- 3,6մկգ, 
  • հալած պանիր- 3,6 մկգ, 
  • չիչխան-3,3 մկգ և այլն։ 

Օրական պահանջը

Օրգանիզմի օրական պահանջը 0,15-0,3մկգ է։ Ընդ որում՝ պահանջն աճում է հետևյալ դեպքերում՝

  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն, 
  • սպորտով զբաղվելիս, 
  • սննդաբաժնում ածխաջրերի մեծ քանակ, 
  • ցուրտ կլիմա, 
  • նյարդահոգեկան լարվածություն, 
  • հղիություն, 
  • կրծքով կերակրում, 
  • ստամոքսաղիքային հիվանդությւոններ, 
  • այրվածքներ, 
  • շաքարային դիաբետ, 
  • սուր և քրոնիկ վարակներ, 
  • հակաբիոտիկների օգտագործում և այլն։ 

Օգտակար հատկությունները

Վիտամին H-ը մասնակցում է ածխաջրերի, սպիտակուցների ու ճարպերի փոխանակությանը։ Նրա շնորհիվ օրգանիզմն էներգիա է ստանում նշված նյութերից։ Մասնակցում է գլյուկոզայի սինթեզին։

Բիոտինն անհրաժեշտ է ստամոքսի և աղիների բնականոն աշխատանքի համար, ազդում է իմունիտետի և նյարդային համակարգի վրա, նպաստում է մազերի և եղունգների առողջությանը։

Փոխազդեցությունն այլ նյութերի հետ

Բիոտինն անհրաժեշտ է վիտամին PP-ի, B5-ի, ֆոլաթթվի և վիտամին B12-ի, ինչպես նաև ասկորբինաթթվի (վիտամին C) փոխանակության համար։ Մագնիումի (Mg) պակասի դեպքում հնարավոր է, որ օրգանիզմում վիտամին Н-ի պակաս առաջանա։

Բիոտինի պակասն ու ավելցուկը

Օրգանիզմում վիտամին H-ի պակասի նշաններն են՝

  • մաշկի թեփոտում, հատկապես՝ քթի և բերանի հատվածում, 
  • ձեռքերի, ոտքերի, այտերի դերմատիտ, 
  • ամբողջ մարմնի մաշկի չորություն, 
  • թուլություն, քնկոտություն, 
  • ախորժակի կորուստ, 
  • փսխում, 
  • լեզվի այտուցվածություն, 
  • մկանային ցավ, թմրածություն և վերջույթների ծակծկոց, 
  • սակավարյունություն։ 

Բիոտինի երկարատև պակասը կարող է հանգեցնել իմունիտետի թուլացման, հյուծման, հալյուցինացիաների, դեպրեսիայի և այլն։

views 5412
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում