Իսթմիկացերվիկալային անբավարարության շտկում

Իսթմիկացերվիկալային անբավարարության շտկում

Հղիության ընթացքում կնոջ և պտղի վիճակի գրագետ վերահսկումը մանկաբարձագինեկոլոգիական օգնության կարևորագույն ուղղությունն է։ Ծագած բազմաթիվ խնդիրներ հենց գրագետ վարման արդյունքում չեն հասցնում բարդանալ և վտանգել մոր և պտղի առողջությունը։

Իսթմիկացերվիկալային անբավարարությունն արգանդի պարանոցի պաթոլոգիա է, որի դեպքում այն ժամանակից շուտ կարճանում է, պարանոցի ներքին և արտաքին օղը բացվում է, ինչի արդյունքում արգանդն ի զորու չի լինում այլևս իր ներսում պահել պտղին։ Այդ վիճակը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության հղիության 2-րդ և 3-րդ եռամսյակներում, երբ պտուղն ավելի ու ավելի է մեծանում՝ բնականորեն ճնշելով արգանդի պարանոցը։

Իսթմիկացերվիկալային անբավարարությունը հղիության 16-36-րդ շաբաթներում հղիության կրելախախտի ամենատարածված պատճառներից է։ ԻՑԱ-ն կարող է լինել օրգանական (տարած վնասվածքների և վիրահատությունների պատճառով) և ֆունկցիոնալ (հորմոնային խանգարումների, արգանդի պարանոցի կառուցվածքային խանգարումներ)։

Իմ փորձում ԻՑԱ-ով ընթացող հղիության դեպքերը շատ են եղել, և վաղ ախտորոշման շնորհիվ հնարավոր է եղել պահպանել ապահով հղիությունն ու մոր և երեխայի առողջությունը։

Ախտորոշումն իրականացվում է հետևայլ միջոցներով՝

  • արգանդի պարանոցի զննում հայելիներով և հեշտոցի հետազոտմամբ, 
  • ՈւՁՀ, 
  • վաղաժամ ծննդաբերության վտանգի աստիճանի որոշում հատուկ թեստերի միջոցով։

Մանրակրկիտ հետազոտությունից հետո կազմվում է ԻՑԱ-ի շտկման անհատական պլան։ Կախված հղիության ժամկետից ու օրգանիզմի անհատական առանձնահատկություններից՝ կոնսերվատիվ, վիրահատական կամ համակցված բուժում է նշանակվում։

Կոնսերվատիվ բուժման դեպքում մանաբարձական պեսարիում է տեղադրվում, որի մասին մանրամասն խոսել ենք ստորև դրված հոդվածում։

Կարդացեք՝ Մանկաբարձական պեսարիում

Վիրահատական բուժման դեպքում արգանդի պարանոցը կարվում է համակողմանի, մանրակրկիտ հետազոտություններից հետո և հակացուցումների բացակայության դեպքում։ Վերականգնումը ստացիոնարում կարող է խլել մի քանի օրից մինչև 1 շաբաթ։ Հետագա վերահսկումն իրականացվում է ամբուլատոր սկզբունքով պլանային ռեժիմով։

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղիության ընթացքում պտղի օրգանիզմում կարող են արձանագրվել …

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…