Հոն․ օգտակար և վնասակար հատկությունները

Հոն․ օգտակար և վնասակար հատկությունները

Հոնը մարդկությանը հայտնի է հնամենի ժամանակներից․ պեղումների ժամանակ հինգհազարամյա կտեր են հայտնաբերվել Շվեյցարիայում։

Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ հոն սովորական (լատ.՝ Cornusmas)՝ տարածված է Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Տավուշի, Զանգեզուրի անտառներում և Սյունիքի մարզի ցածրադիր մասերում։ Մշակովի հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև Երևանի շրջակա այգիներում (Նորք), Կոտայքի և Արագածոտնի մարզերում։

Կալորիականությունը

Ցածր կալորիականությամբ հատապտուղ է։ 100 գրամը 40,5 կկալ է, կոմպոտինը՝ 25 կկալ, իսկ մուրաբան՝ 172 կկալ։

Օգտակար հատկությունները

Պարունակում է գլյուկոզա, ֆրուկտոզա, օրգանական թթուներ, հատկապես՝ խնձորաթթու, նիկոտինային նյութեր, դաբաղանյութեր, ազոտային նյութեր, եթերային յուղեր, ֆիտանցիդներ, վիտամին C և P։

Ցուցված է հոդատապի, թութքի, ստամոքսաղիքային հիվանդությունների, արթրիտի և մաշկային հիվանդությունների դեպքում։ Օժտված է լեղամուղ, միզամուղ, քրտնամուղ, մանրէասպան, ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցությամբ։ Պեկտինյան նյութերի շնորհիվ այն արագացնում է օրգանիզմի ինքնամաքրումը։

Կարգավորում է զարկերակային ճնշումը, գլխուղեղի անոթների ճնշումը, վերացնում է գլխացավը, կանխում սկլերոզը։

Նպաստում է անոթների պատերի ամրացմանը, օգտագործվում է երակյին անբավարարության, ոտքերի այտուցվածության և երակների բորբոքման դեպքում։

Շատ օգտակար է շաքարային դիաբետի դեպքում, քանի որ արյան մեջ չի շատացնում գլյուկոզայի քանակը և միևնույն ժամանակ արագացնում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտատիվ ակտիվությունը։

Կանխարգելման նպատակով օգտագործում են սնդիկից, թունավոր գոլորշիներից և այլ թունավոր նյութերից պաշտպանվելու համար։

Ցուցված է նաև բերանի խոռոչի հիվանդությունների և արյունահոսությունների դեպքում։ Հոնի հյութն օժտված է տոնուսավորող և առույգացնող ազդեցությամբ։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են դիարեայի ժամանակ։

Վնասակար հատկությունները

Խորհուրդ չի տրվում հոնի հյութ խմել ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում, ինչպես նաև փորկապություն ունենալու դեպքում։ Ցանկալի չէ խմել գիշերը։

Հակացուցված է հղիության, լակտացիայի, ինչպես նաև մանուկ ու տարեց հասակում, քանի որ ունի տոնուսավորող ուժեղ ազդեցություն և կարող է հանգեցնել անքնության։

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…