Գետնախնձոր․ օգտակար և վնասակար հատկությունները

Գետնախնձոր․ օգտակար և վնասակար հատկությունները

Գետնախնձորը վիտամիններով և հանքանյութերով հարուստ մթերք է և երկաթի պարունակությամբ գերազանցում է գազարին, կարտոֆիլին, բազուկին և բողկին։ Պարունակում է նաև կալիում, կալցիում, կրեմնիում,մագնիում, նատրիում, ֆտոր, քրոմ և այլ հանքանյութեր։

Պարունակում է բջջանյութ, պեկտին, օրգանական թթուներ, ճարպեր, սպիտակուցներ, անփոխարինելի ամինաթթուներ՝ արգինին, վալին, լիզին, լեիցին և այլն։ Հարուստ է В1, В2, В6, С, РР վիտամիններով և կարոտինոիդներով։

Օգտակար հատկությունները

Գետնախնձորը հարուստ է ինսուլինի բնական անալոգով՝ ինուլինով։ Այդ պատճառով էլ ցուցված է առաջին հերթին շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Օգնում է հոդատապի, միզաքարային հիվանդության, սակավարյունության, աղերի կուտակման և ճարպակալման դեպքում։

Գետնախնձորի թուրմն արյան մեջ պակասեցնում է շաքարի մակարդակը, նվազեցնում է ճնշումը, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, բարենպաստ ազդեցություն թողնում ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա։

Օժտված է արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունները չեզոքացնող հատկությամբ։ Օրգանիզմից հեռացնում է ծանր մետաղների աղերը, թույները, ռադիոնուկլիդները և խոլեստերինի ավելցուկը։ Այդ հատկությունը պայմանավորված է ինուլինի և բջջանյութի համատեղ ազդեցությամբ։

Վնասակար հատկությունները

Գետնախնձորը կարող է գազեր առաջացնել։

views 36518
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում