10-14 շաբաթական հղիություն

Հղիության 10-րդ շաբաթից սկսում են զարգանալ փոքրիկի դիմագծերը, և ձևավորվում են ատամնային սաղմերը: Հաջորդ շաբաթների ընթացքում նրա հյուսվածքներն ու օրգաններն արագորեն զարգանում են: Ձևավորվում են եղունգներն ու մատնահետքերը, նա կարողանում է բացել-փակել բռունցքները, շնորհիվ զարգացող մկանների և ռեֆլեքսների նա շարժում է վերջույթները և կարող է կողքից կողք հրվել: Սովորաբար առաջնեկի դեպքում մայրիկը դեռ չի զգում այս շարժումները: Մաշկի թափանցիկության պատճառով տեսանելի են նրա զարգացող և գործող կարևորագույն օրգանները՝ ներառյալ ուղեղը, նյարդային համակարգը, աղիները և լյարդը, որն արտադրում է արյան կարմիր գնդիկներ՝ էրիթրոցիտներ: Պորտալարն ավելի դժվարությամբ է աշխատում. այժմ մի երակն արյան հետ մատակարարում է պտղին թթվածին և սննդանյութեր, իսկ մյուս երկու երակներով արյունը դուրս է մղվում: Մոտ 12-րդ շաբաթից երիկամները սկսում են մեզ արտադրել, որը հայտնվում է ամնիտոիկ հեղուկում (պտղաջրեր), որտեղից փոքրիկը կուլ է տալիս այն, և գործընթացը շարունակվում է կրկնվել: Մինչ 14-րդ շաբաթը փոքրիկի ականջներն ու աչքերը տեղակայվում են ճիշտ դիրքով: Սկսվում է հղիության երկրորդ եռամսյակը…

views 37992
Լաբիոպլաստիկա և հիալուրոնաթթվի ներարկումներ

Բժշկի աշխատանքները

Լաբիոպլաստիկա և հիալուրոնաթթվի ներարկումներ

Բնական ծավալ և հարմարավետություն․ հիալուրոնաթթվի ներարկումներ մեծ սեռական շուրթերում. Միջամտության ընթացքը

Բժշկի աշխատանքները

Բնական ծավալ և հարմարավետություն․ հիալուրոնաթթվի ներարկումներ մեծ սեռական շուրթերում. Միջամտության ընթացքը

Հիալուրոնաթթվի (ֆիլլերի) արդյունավետությունը սթրեսային անմիզապահության դեպքում

Բժշկի աշխատանքները

Հիալուրոնաթթվի (ֆիլլերի) արդյունավետությունը սթրեսային անմիզապահության դեպքում

Թելային լիվթինգ (ձգում) գինեկոլոգիայում․ ինտիմ երիտասարդացման ժամանակակից լուծում

Բժշկի աշխատանքները

Թելային լիվթինգ (ձգում) գինեկոլոգիայում․ ինտիմ երիտասարդացման ժամանակակից լուծում