Ալոե (հալվե)․ օգտակար և վնասակար հատկությունները

Ալոե (հալվե)․ օգտակար և վնասակար հատկությունները

Ալոեն հնուց է հայտնի իր բուժիչ հատկություններով, իզուր չէ, որ այն անվանում են նաև անմահաթուփ։ Առավելագույն օգուտ ստանալու համար պետք է տիրապետել մի շարք խորամանկությունների նրա տերևների կենսական հատկությունները խթանելու համար։

Նախապատրաստումը գրագետ անելու դեպքում հալվեն դրսևորում է իր հակաբորբոքային, հակասնկային, մանրէասպան և թերապևտիկ այլ հատկությունները։

Օգտակարությունը

Պարունակում է վիտամիններ (Е, С, А և В խմբի), միկրոտարրեր (մանգան, պղինձ, ցինկ, կալիում), պոլիսախարիդներ, կախետիններ, ֆերմենտներ, ալոին, ֆիտոնցիդներ, օրգանական թթուներ, ֆենոլներ, բարդ եթերներ և այլ նյութեր։

Ալոեյի հյութն օժտված է մանրէասպան, հակասնկային և հակաբորբոքային հատկություններով և օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում, օրինակ՝ մաշկային (խոցեր, էկզեմա, ալերգիկ ցան և կարմրություն), ներքին օրգանների (ստամոքսաղիքային տրակտ, լյարդ, երիկամներ) և այլն։

Կոմպլեքսային թերապիայում այն օգտագործում են ստամոքսահյութի և լեղու արտազատումն ուժեղացնելու համար։

Կտրվածքների և վերքերի դեպքում ալոեն օգտագործում են վարակումը կանխելու և արյունահոսությունը դադարեցնելու համար։ Նրա վերականգնող հատկությունները նպաստում են մաշկի երիտասարդացմանը, խոնավացմանը և առաձգականությանը։

Ալոեյից ստանում են ջրային մզվածք (իմունիտետի բարձրացման, աչքերի հիվանդությունների բուժման, հակաբիոտիկների թունավոր ազդեցությունը նվազեցնելու համար), հաբեր, վերքերն ապաքինող նրբաքսուքներ (այրվածքների և մաշկաբորբի դեմ) և այլ միջոցներ։

Լայնորեն կիրառվում է նաև ժողովրդական բժշկության մեջ։

Վնասակար հատկությունները

Ալոեն հակացուցված է դաշտանի և հղիության ընթացքում, լեղապարկի, երիկամների հիվանդությունների սրման, հիպերտոնիայի, վարիկոզի, հեմորոյի և արգանդային արյունահոսության դեպքում։ Չի կարելի տալ մինչև 7 տարեկան երեխաներին։

views 23246
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում