Գլինտվեյն․ օգտակար և վնասակար հատկությունները

Գլինտվեյն․ օգտակար և վնասակար հատկությունները

Գլինտվեյնը ալկոհոլային տաք (մինչև 70-80°С) ըմպելիք է, որի հիմքում կարմիր գինին է՝ չոր կամ կիսաչոր։ Տաքացնելիս գինուն խառնում են շաքարավազ, դարչին, մեխակ, մուսկատ, , կարի, քրքում, խնձոր, մեղր, իմբիր, դափնու տերև և այլ համեմունքներ։

Օգտակար հատկությունները

Գլինտվեյնի օգտակարությունն անվիճելի է։ Այն ամոքիչ հրաշալի միջոց է գրիպի, բրոնխիտի, մրսածության, թոքաբորբի և այլ խնդիրների դեպքում։ Օգտագործվում է ինֆեկցիոն հիվանդություններից հետո ուժերը վերականգնելու, արյան մեջ ինտերֆերոնների մակարդակը բարձրացնելու, իմունիտետն ամրացնելու համար։

Կարմիր գինին հրաշալի անտիսեպտիկ է, որն օժտված է հակամանրէային հատկությամբ, օրգանիզմը համալրում է վիտամիններով և ամինաթթուներով։

Գլինտվեյնը կիտրոնով պատրաստելու դեպքում հնարավոր է օրգանիզմն ապահովել վիտամին C-ով։ Կարմիր գինին երկարացնում է կյանքը, նրանում առկա ֆլավոնոիդների շնորհիվ լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը։

Գինու մեջ պարունակվող հակաօքսիդանտներն օգնում են Ալցհեյմերի հիվանդության դեպքում, առհասարակ գինին կանխում է թրոմբների առաջացումը, նպաստում է վնասակար խոլեստերինի հեռացմանը, նվազեցնում է արյան ճնշումը, վերացնում է ստրեպտակոկային վարակները և այլն։

Վնասակարությունը

Մեկ երեկոյի ըթացքում չի կարելի գերազանցել երկու գավաթի չափը, քանի որ գլինտվեյնն այնուամենայնիվ ալկոհոլ է պարունակում, բացի այդ նրանում պարունակվող համեմունքների առատությունը կարող էէ ստամոքսի խանգարում առաջացնել։

Խորհուրդ չի տրվում խմել ինսուլինակախյալ դիաբետիկներին, հղի և կրծքով կերակրող կանանց, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաներին։

views 3975
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում