Ազատ էստրիոլ
Տեսանյութեր
3075

Մոր արյան շիճուկում ազատ էստրիոլի առկայությունը պայմանավորված է ընկերքում և պտղի լյարդում էստրիոլի արտազատմամբ։ Էստրիոլի նախորդները խոլեստերոլն ու պրեգենենոլոնն են, որոնք արտադրվում են մոր օրգանիզմում և ընկերքում։
Պտղի մակերիկամներում պրեգենենոլոնը վերածվում է դեհիդրոէպիանդրոստերոնի, որը հետո պտղի լյարդում վերածվում է 16-ՕՆ-ԴԷԱ-սուլֆատի։ Այնուհետև սուլֆատացված արդյունքը հայտնվում է ընկերքում և դառնում էստրիոլ, որից հետո էլ հայտնվում է մոր պլազմայում։
Նորմալ հղիության դեպքում էստրոգենը կազմում է շրջանառվող էստրոգենների 90%-ը։ Շիճուկում ազատ էստրիոլի որոշումը պտղի վիճակի և ընկերքի ֆունկցիայի զգայուն ցուցիչ է։
Հետազոտության կատարման ցուցումները
- Պտղի վիճակի գնահատում
- Ընկերքի ֆունկցիայի գնահատում
- Երկրորդ եռամսյակի պրենատալ սկրինինգ
Նախապատրաստումը հետազոտությանը
Հատուկ նախապատրաստում չի պահանջվում։
Արդյունքների վրա ազդող գործոնները
- Հեմոլիզ
- Խիլյոզ
Ինչի մասին են վկայում արդյունքները
Բարձր ցուցանիշներ
- Հղիություն
Ցածր ցուցանիշներ
- Պտղի անէնցեֆալիա
- Պտղի սուլֆատազային անբավարարություն
- Պտղի մահ
- Պտղի քրոմոսոմային անոմալիաներ այլն։