Առողջ սնվելը որոշում է ամբողջ կյանքի համար

Առողջ սնվելը որոշում է ամբողջ կյանքի համար

Առողջ սննդի մասին շատ է խոսվում, որովհետև այն ամուր առողջության գրավականն է: Պարզապես որոշեք ճիշտ սնվել ու ձերբազատվել դրա բացակայության պատճառով առաջացած խնդիրներից, որոշեք և այդպես արեք միշտ, որովհետև եթե մի օր որոշեք հետ կանգնել ձեր մտադրությունից, ապա կրկին ի հայտ կգան նախկին խնդիրներն ու տհաճ զգացողությունները:

Կարևոր է գիտակցել, որ այդ խելամիտ քայլով դուք փոխում եք ոչ միայն ձեր սննդային սովորությունները, այլև ինչ-որ չափով փոխում եք նաև ձեր ամբողջ կյանքը:

Սննդակարգից բացառեք վնասակար մթերքները

Ճիշտ սնվելու համար նախ պետք է սովորեք չգնել առողջությանը վնասող մթերքներ՝ երշիկեղեն, գազավորված ըմպելիքներ, ճարպոտ, քիմիական նյութեր և սննդային հավելումներ պարունակող մթերքներ, արագ սնունդ՝ տապակած կարտոֆիլ, հավի թևիկներ և այլն:

Ամենօրյա առողջ սնունդը պետք է ներառի մրգեր, բանջարեղեն, անյուղ կաթնամթերք, միս, ձուկ և այլն: Ցանկության դեպքում դուք ինքներդ էլ կարող եք շատ համեղ, ինչպես նաև օրգանիզմի համար օգտակար ուտեստներ պատրաստել այս մթերքների համադրությունից:

Ճիշտ սննդակարգի առաջին պայմաններից մեկը նախաճաշելն է: Կարող եք վարսակաձավարից ապուր ուտել, իսկ սուրճն էլ փոխարինել կանաչ թեյով, որը կառույգացնի և կկոտրի քաղցը:

Ճաշը պետք է լինի վիտամիններով հարուստ և հագեցնող: Կարող եք հավով և բանջարեղենային խավարտով մի ուտեստ պատրաստել: Ընթրիքին փորձեք համեմատաբար ավելի թեթև սնունդ ընդունել, օրինակ՝ կաթնաշոռ և կանաչ թեյ:

Ճիշտ սնվել նշանակում է սնվել օրվա ընթացքում մոտ 5 անգամ՝ փոքր չափաբաժիններով: Լրացուցիչ կարող եք մրգեր և չիր ուտել, կեֆիր խմել: Սխալ է այն պատկերացումը, որ երեկոյան ժամը 6-ից հետո չի կարելի ուտել: Իրականում վերջին սնունդը պետք է ընդունել քնելուց 2-3 ժամ առաջ:

Եթե ցանկանում եք անցնել ճիշտ սննդակարգի, ապա պետք է սովորեք նաև շատ ջուր խմել: Վերջինս խիստ անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության, առողջ մաշկի, ինչպես նաև գեղեցիկ կազմվածը պահպանելու համար: Օրվա ընթացքում հարկավոր է խմել 1-1,5 լ մաքուր ջուր, առանց գազի և հավելումների, ընդ որում՝ նախընտրելի է ջուրը խմել նախքան սնվելը և ոչ թե անմիջապես հետո: Դա կօգնի ձեզ կոտրել սկզբնական քաղցը և խուսափել չափից շատ ուտելուց: Խորհուրդ է տրվում ջուրը խմել ուտելուց մոտ 30ր առաջ:

Ճիշտ սննդակարգ պահելը շատ կարևոր է և հնարավոր է, եթե իսկապես ցանկանաք պահել: Միգուցե չստացվի հենց առաջին փորձից, հոգ չէ, սկսեք փոքր քայլերից, աստիճանաբար վնասակար մթերքները փոխարինեք առողջարար և օրգանիզմի համար օգտակար նյութերով:

 

Աղբյուրը

views 5609
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում