Ձվարանի դերմոիդ կիստա

Ձվարանի դերմոիդ կիստա

Հիվանդության պատճառները, հիմնական ախտանիշները, կանխարգելումը և բուժումը:

Ձվարանի դերմոիդ կիստան բարորակ նորգոյացություն է: Այն կազմված է հաստ պատիճից և ունի ձվարանին ոչ հատուկ հյուսվածք: Պատիճը կարող է լցված լինել տարբեր զանգվածներով, օրինակ՝ վերնամաշկ, ճարպային հյուվածք, մազեր, ատամներ, ոսկրային կամ նյարդային հյուսվածքներ։

Դերմոիդ կիստան կարող է ի հայտ գալ դեռահաս աղջիկների,ինչպես նաև  կանոնավոր դաշտանային ցիկլ ունեցող և դաշտանադադարի փուլում գտնվող կանանց մոտ: Կիստաները ավելի հաճախ առաջանում են աջ ձվարանում, այնուհետև աստիճանաբար սկսում են  մեծանալ:

Պատճառները

Դերմոիդ կիստայի առաջացման պատճառները դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չեն: Կան վարկածներ, որ այն  ի ծնե է, հորմոնալ ֆոնի խանգարման հետևանքով, որի պատճառը կարող է հանդիսանալ սեռահասունացումը, դաշտանադադարը կամ որովայնի վնասվածքը:

Ախտանիշները

Հիվանդության առաջին նախանշանները ի հայտ են գալիս, երբ նորագոյացությունը հասնում է մեծ չափերի: Հենց այդ պատճառով էլ հիվանդության տարբեր փուլերում այն ախտորոշվում է հանկարծակիորեն՝ գինեկոլոգիական զննման կամ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:

Երբ նորագոյացությունը հասնում է մոտ 15 սմ տրամաչափի պացիենտի մոտ առաջանում է.

  • Ծանրություն և ցավ որովայնի ստորին հատվածում
  • Հաճախամիզություն
  • Որովայնի փքվածություն
  • Աղիների արտազատման ֆունկցիայի խանգարում

Հիվանդությունը չի կարող առաջացնել հորմոնալ կամ դաշտանային ֆունկցիայի խանգարում:

Հնարավոր բարդություններից են  կիստայի բորբոքումը կամ ոլորվելը, այս դեպքերում հիվանդի մոտ առաջանում են սուր պելվիոպերիտոնիտի և փոքր կոնքի բորբոքման ախտանիշներ: Դիտվում է բարձր ջերմություն և հազվադեպ հանդիպող շարունակական ցավ, որը ճառագայթում է դեպի ստորին վերջույթներ կամ ուղիղ աղիք:

Ախտորոշումը

Հիվանդությունը հայտնաբերում և ախտորոշում է գինեկոլոգը կամ սոնոգրաֆիստը: Հիմնականում այն հայտնաբերվոմ է գինեկոլոգիական զննման ժամանակ:

Գինեկոլոգիական զննումից հետո պացիենտին ուղարկում են լրացուցիչ հետազոտությունների.

  • Ուլտրաձայնային հետազոտություն
  • Ըստ ցուցման մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա

Առաջնահերթ կատարվում է տրանսաբդոմինալ կամ ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտություն (տրանսվագինալ սոնոգրաֆիա), որը հնարավորություն է տալիս պարզելու նորագոյացության չափը, հաստությունը, տեսակը, խտությունը և այլն:

Եթե հիվանդությունը ունի ծանր ընթացք, ապա կատարվում է պունկցիա, ինչպես նաև որոշվում է նորագոյացության օնկոարմինների քանակը: Դիֆերենցիալ ախտորոշումը կատարվում է ձվարանների այլ տեսակի  կիստաների հետ:

Բուժումը

Դերմոիդ կիստան անհնար է բուժել դեղամիջոցներով: Բուժման հիմնական և արմատական եղանակը վիրահատականն է: Վիրահատության եղանակը կախված է պացիենտի տարիքից, կիստայի չափից և այլն:

Երիտասարդ կանանց և աղջիկներին խորհուրդ է տրվում կատարելու ցիստեկտոմիա:

Դաշտանադադարի փուլում գտնվող կանանց խորհուրդ է տրվում կատարելու օվարիէկտոմիա:

Կիստան հեռացվում է լապարոտոմիայի  (որովայնի առաջնային պատի կտրվածքի միջոցով) կամ լապարոսկոպիկ (ստորին որովայնի վրա երեք անցքի միջոցով) մուտքի միջոցով:

Լինում են դեպքեր, երբ հիվանդությունը ի հայտ է գալիս հղիության ընթացքում: Այս դեպքում, եթե կիստան փոքր չափերի է և չի բորբոքվում կամ առաջացնում այլ օրգանների դիսֆունկցիա՝այն չեն բուժում: Որպես կանոն, վիրահատությունն իրականացվում է ծննդաբերությունից հետո:

Եթե կիստան բորբոքվում կամ ոլորվում է, ապա կատարվում է անհապաղ վիրահատություն

 Կանխարգելումը

Քանի որ դերմոիդ կիստայի ախտանիշները շատ ուշ են ի հայտ գալիս, այդ իսկ պատճառով կանխարգելիչ միջոցներ մշակված չեն: Անհրաժեշտ է տարին առնվազն 1 անգամ այցելել գինեկոլոգիական խորհրդատվության:

 

 

 
Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…