Արգանդի պարանոցի էկտոպիայի ռադիոալիքային բուժումը

Արգանդի պարանոցի էկտոպիայի ռադիոալիքային բուժումը

Արգանդի պարանոցի էկտոպիայի ռադիոալիքային դեստրուկցիան համարվում է ամենարդի, անվտանգ, էֆեկտիվ և քիչ ինվազիվ մեթոդներից մեկը, այդ իսկ պատճառով ներկայումս այն ավելի շատ է կիրառվում քան մնացած մեթոդները:

Ռադիոալիքային բուժման սկզբունքը

Բջիջները ունեն ռադիոալիքային էներգիան կլանելու հատկություն, որի արդյունքում բարձր ճնշման տակ առաջանում է բջիջների ներսում գտնվող հեղուկի գոլորշիացում (բջիջները պարունակում են մոտ 80-90% ջուր), որն իր հերթին նպաստում է հյուսվածքների կոագուլացիային:

Բուժումը իրականացվում է ամերիկյան արտադրության Սուրգիտրոն ռադիոալիքային սարքի օգնությամբ:

Սուրգիտրոն սարքի առանձնահատկությունները և առավելությունները.

  • Սուրգիտրոն սարքի հիմնական առավելությունը դա բարձր հաճախականությամբ ռադիոալիքներն են (3.8-4.0 ՄՀց):
  • Կիրառելով սարքը միջամտության ընթացքում հյուսվածքները համարյա չեն վնասվում, քանի որ բարձր հաճախականությամբ ռադիոալիքնեը ջերմաստիճանը իջեցնում են՝ կատարելով այպես կոչված ՛՛սառը հատում՛՛:
  • Սուրգիտրոն սարքի օգտագործման ժամանակ հյուսվածքները 10 անգամ քիչ են ենթարկվում ջերմային ազդեցության քան էլեկտրական և 2-3 անգամ քիչ՝ քան լազերային դեստրուկցիայի դեպքում:
  • Ռադիոալիքային միջամտությունից հետո, արդեն իսկ 3-րդ օրը հյուսվածքները սկսում են վերակագնվել և արգանդի պարանոցի լրացուցիչ խնամք չի պահանջվում:
  • Միջամտությունը անվտանգ է, քանի որ 3,8-4,0 ՄՀց հաճախականությամբ ռադիոալիքներն ոչնչացնում են ցանկացած տեսակի բակտերաներ, բացի այդ միջամտության ընթացքը անհպում է, որը նույնպես զգալիորեն նվազեցնում է բոլոր տեսակի վարակների ներթափանցումը օրգանիզմ:
  • Քանի որ ռադիոալիքները առաջացնում են հյուսվածքների կոագուլացիա, հետևաբար միջամտությունը նաև անարյուն է: Արյան բացակայությունը չի փակում բժշկի տեսադաշտը, ինչը թույլ է տալիս նրան վերահսկել ամբողջ գործընթացը: Այսպիսով բժիշը հեռացնում է միայն վնասված հյուսվածքները,առողջ հյուսվածքները մնում են ամբողջական:
  • Միջամտությունից հետո արգանդի պարանոցի վրա սպի չի մնում: Այդ պատճառով ռադիոալիքային մեթոդը հատկապես ցուցված է այն կանանց, ովքեր դեռ չեն ծննդաբերել կամ պլանավորում են հղիություն: Արգանդի պարանոցի սպին նվազեցնում է պարանոցի առաձգականությունը, ինչը մեծացնում է հղիության և ծննդաբերության ընթացքում խնդիրների ռիսկը:


Ինչպես է տեղի ունենում

Արգանդի պարանոցի էկտոպիայի ռադիոալիքային բուժումը կատարվում է տեղային սփռեյ անզգայացումով՝ գինեկոլոգիական աթոռի վրա: Միջամտությունը տևում է 10 րոպե: Ճիշտ է կատարել դաշտանային հետո: Միջամտությունը չի կարելի կատարել դաշտանի օրերին կամ որևէ միզասեռական վարակի առկայության դեպքում:

Ինչպես պատրաստվել միջամտությանը

Հատուկ պատրաստություն անհրաժեշտ չէ: Բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կկատարվեն ախտորոշման փուլում:

Միջամտության կողմնակի ազդեցությունները.

  • Միջամտության ընթացքում հնարավոր է որովայնի ստորին հատվածում լինի որոշակի անհարմարավետության զգացողություն
  • Միջամտությունից հետո 4-7 օրվա ընթացքում հնարավոր է դիտվի արյունախառն արտադրություն:

Միջամտության հակացուցումներ են.

  • Բորբոքային պրոցեսներ՝ կամ այլ վարակներ
  • Պացիենտի մոտ տեղադրված է կարդիոստիմուլյատոր
  • Հղիություն, դաշտան
  • Արյան շրջանառության խանգարումներ
  • Քաղցկեղ այլն

Վերականգնողական շրջանը

Միջամտությունից հետո 7-10 օրվա ընթացքում չի թույլատրվում ապրել սեռական կյանքով, կատարել ֆիզիկական ծանր աշխատանք, օգտագործել տամպոններ, ընդունել լոգանք, այցելել շոգեբաղնիք կամ լողավազան:

Բժիշկը ավելի հստակ կտա ցուցումներ և կնշանակի հաջորդ այցի օրը:

 

Աղդյուրը`

 

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…