Հիստերոսկոպիա

Հիստերոսկոպիա

Հիստերոսկոպիան հնարավորություն է տալիս պարզել և վերացնել արգանդի խոռոչի պաթոլոգիաները՝ միջնապատերը, կպումները, պոլիպները , միոմաները, ինչպես նաև բացահայտել արգանդային արյունահոսությունների , անպտղության, հղիություն տանելու անկարողության պատճառները: Հիստերոսկոպիայի օգնությամբ կարող ենք կատարել նաև բիոպսիա:

Առաջին անգամ հիստերոսկոպիան կատարվել է 1986 թվականին մի կնոջ, ով ուներ արգանդային արյունահոսություն: Այդ ժամանակից մինչ մեր օրերը հիստերոսկոպիան, ենթարկվել է մի շարք նշանակալի և արմատական փոփոխությունների:

Հիստերոսկոպիան իրականացվում է հիմնականում դաշտանային ցիկլի 6-11-րդ օրերին, մասնակի դեպքերում այն կատարվում է դաշտանային ցիկլի 5-13-րդ օրերին:

Հիստերոսկոպիայի տեսակներն են.

  • Ախտորոշիչ
  • Վիրաբուժական
  • Վերահսկիչ

Ախտորոշիչ հիստերոսկոպիա անցկացնելու ցուցումներն են.

  • Արգանդի էնդոմետրոզ, ենթալորձաթաղանթային միոմաներ, պոլիպներ, ներարգանդային կպումներ, պտղաձվի մնացորդներ,արգանդի պարանոցի քաղցկեղ և այլն
  • Արգանդի կառուցվածքային պաթոլոգիաներ
  • Վերարտադրողական տարիքի կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումներ
  • Արգանդի անոմալիաներ
  • Միջդաշտանային արյունահոսություններ
  • Անպտղություն
  • Վիրահատություններից հետո՝ կամ ԱՄԲ-ից առաջ վերահսկիչ նպատակներով

Վիրաբուժական կամ միջամտական հիստերոսկոպիայի ցուցումներն են.

  • Արգանդի ենթալորձաթաղանթային միոմաներ
  • Արգանդի միջնապատ
  • Ներարգանդային կպումներ
  • Էնդոմետրիումի պոլիպ
  • էնդոմետրիումի հիպերպլազիա
  • Թելիկները կորցրած ՆԱՊ – երի հեռացում

Հիստերոսկոպիայի հակացուցումներն են.

  • Սեռական օրգանների բորբոքային պրոցեսների առկայություն
  • Հղիություն
  • Առատ դաշտանային արյունահոսություններ
  • Արգանդի պարանոցի ստենոզ
  • Արգանդի պարանոցի քաղցկեղ
  • Ընդհանուր ինֆեկցիոն պրոցեսների առկայություն(օրինակ՝ գրիպպ, թոքաբորբ, պիելոնեֆրիտ, թրոմբոֆլեբիտ ...)
  • Սրտանոթային համակարգի, երիկամների և լյարդի ծանր հիվանդությունների դեպքում



    Աղբյուրը`

 

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…