Թութքը հղիության ընթացքում. ախտանիշներն ու բուժումը

Թութքը հղիության ընթացքում. ախտանիշներն ու բուժումը

Հղիության ընթացքում կանանց մարմինը ենթարկվում է գլոբալ փոփոխությունների և շատ հաճախ թութքի առաջացման պատճառ դառնում։ Այս դեպքում պահանջվում է  մասնագիտական  ճիշտ մոտեցում: Այս հիվանդության բնորոշ ախտանիշների առկայության դեպքում ապագա մայրիկին խորհուրդ է տրվում տանը չզբաղվել ինքնաբուժմամբ և ինքնուրույն չընտրել դեղամիջոցներ ու դեղաչափեր:

Թութքի ախտանիշները հղիության տարբեր փուլերում

Ծննդաբերության շրջանում թութքը հաճախ ընթանում է ասիմպտոմատիկ
(լատենտային) ձևով, որն ուղեկցվում է բնորոշ նշաններով միայն ակտիվ
առաջընթացի փուլում: Նախնական փուլում այս հիվանդությունը կարող է
արտահայտվել աղիքների կծկման ժամանակ անհարմարության զգացողությամբ և հետանցքի շրջանում թեթև ցավով: Պաթոլոգիական (ախտաբանական) գործընթացի զարգացման սկզբնական փուլում կարող է հետանցքից արյունանման արտադրություն նկատվել:
Ակտիվ առաջընթացի փուլում ավելանում են նաև թութքի հետևյալ կլինիկական
նշանները.
-քորի առաջացում ուղիղ աղիքի շրջանում
-արյունային արտադրություն հետանցքից
-թութքին բնորոշ հանգույցների առաջացում հետանցքի շրջանում
-ցավ ուղիղ աղիքի շրջանում՝ ճառագայթելով դեպի ողնաշարի շրջանի և պոչուկի
հատվածներ

Հղիություն
Այս հիվանդության զարգացման երրորդ փուլում կինը զգում է կլինիկական
ախտանիշների աճ, թութքի չափի մեծացում և ընդհանուր անբավարարություն՝
 կապված նորմալ կյանք վարելու հետ: Հիվանդության զարգացման 4-րդ փուլում ապագա մոր մոտ մեծանում է ուժգին արյունահոսության  և թրոմբի առաջացման հետ կապված այլ բարդությունների ռիսկը:

Անվտանգ բուժում

Հղի կանանց մոտ թութքի թերապիայի ընտրությունը  ( բուժման բնույթը) պետք է կատարվի բացառապես բուժող բժշկի (պրոկտոլոգի) կողմից` անհատական հիմունքներով: Բուժման բնույթը ուղղակիորեն կախված է տարիքից, ապագա մոր առողջությունից, ինչպես նաև թութքի զարգացման փուլից և դրա կլինիկական դրսևորումների ինտենսիվությունից (ուժգնությունից): Եթե հիվանդությունը հայտնաբերվել է նախնական փուլում, ապա ընդհանուր վիճակը շտկելու համար կարող եք հետևել  հետևյալ խորհուրդներին.

Մեծ աղիքի շարժիչ-էվակուացման գործառույթի կարգավորման համար դիետայի
վերանայում: Մաքուր օդում ամենօրյա զբոսանքներն օգնում են կարգավորելու աղիքներիգործունեությունը:
-Ինտիմ հիգիենայի կանոններին հետևելը, ինչպես նաև հանգույցների բորբոքային գործընթացների զարգացման կանխարգելումը:
-Երբ հայտնվում են թութքին բնորոշ հանգույցներ, անհրաժեշտ է դեղամիջոցներով բուժում:

 Որպեսզի բուժումը չազդի պտղի զարգացման վրա, նշանակվում են արտաքին օգտագործման դեղեր: Նախապատվությունը տրվում էհետանցքի համար նախատեսված քսուքներին, որոնք ունեն հակաբորբոքային, լուծողական, վազոկոնստրուկտոր և անալգետիկ ազդեցություն: Թութքի բուժման
համար հղիության ժամանակ թույլատրվում է օգտագործել ամենատարածված և
արդյունավետ միջոցները. 
Ռեկտալ քսուք՝ Ռելիֆ- միայն բժշկի նշանակմամբ ու ըստ ցուցման։ Պատրաստուքը պարունակում է յուղի ենթաշերտ, որը բաղկացած է շնաձկան ճարպից և ֆենիլեֆրինից: Ուղիղ աղիքի լորձաթաղանթի հետ շփման դեպքում հետևյալբաղադրիչները դադարեցնում են բորբոքային ռեակցիան, վերացնում արյունահոսությունը, արագացնում են վնասված հյուսվածքների բուժման գործընթացը և խթանում տեղային իմունիտետի բարձրացմանը։
Իխտիոլ քսուքը բնական բաղադրիչ է, որը նվազեցնում է բորբոքային երևույթները, խթանում է արյան մատակարարմանը, սակայն կիրառելի է միայն բժշկի նշանակմամբ ու ըստ ցուցման:
Հեպարինի քսուք:  Այն կարելի է օգտագործել հղիության ընթացքում թութքի կլինիկական ախտանիշները նվազեցնելու համար, սակայն, կրկին միայն բժշկի ցուցումով։ Այս միջոցը հակացուցված է հեպարինի նկատմամբ անհատական անհանդուրժողականության առկայության դեպքում, ինչպես նաև արյան մակարդման խախտման դեպքում։ Հեպարինի քսուքը նախատեսված է հանգույցների հատվածում՝ ամենօրյա օգտագործման համար:
Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակներում արյունազեղման բուժման համար
կարող են օգտագործվել Troxevasin պարկուճներ, որոնք ամրացնում են երակային
պատերը, բարձրացնում դրանց առաձգականությունը և կարգավորում են
հետանցքի հատվածից երակային արյան արտահոսքը: Այս դեղամիջոցը արգելվում է օգտագործել հղիության առաջին եռամսյակում:

Այս հիվանդության առաջատար ընթացքի դեպքում հղի կնոջը կարող են առաջարկվել նվազագույն ինվազիվ եղանակներ` թութքը վերացնելու համար: Այս մեթոդները ներառում են.
-թութքի՝ լատեքսային օղակով կապելը
-սկլերոթերապիա
-լազերային կոագուլյացիայի և ինֆրակարմիր կոագուլյացիայի մեթոդ:
Ցանկացած վիրաբուժական միջամտություն, որի նպատակն է վերացնել թութքը, կարող է հետաձգվել մինչև հետծննդաբերական ժամանակահատվածը, քանի որ վիրահատությունը և ցավազրկումը կարող են բացասաբար ազդել երեխայի վիճակի վրա:

Կանխարգելիչ միջոցառումներ

Հորմոնալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ապագա մոր օրգանիզմում, անխուսափելիորեն ազդում են անոթային պատերի տոնուսի վրա, ինչը հանգեցնում է ստորին ծայրամասերի և հետանցքային շրջանի երակներից արյան արտահոսքի խախտմանը: Հղիության ընթացքում թութքի ռիսկը նվազագույնի հասցնելու համար խորհուրդ է տրվում հետևել հետևյալ կանոններին.
Հղի կնոջ սննդակարգում պետք է գերակշռեն բուսական մանրաթելերով, վիտամիններով և հանքանյութերով հարուստ բաղադրիչները: Պետք է բացառվեն ճարպոտ և տապակած մթերքները,  ճարպ պարունակող կաթնամթերքը, թխվածքը, հրուշակեղենը, համեմունքները և օսլայով հարուստ սնունդը։
Ամեն օր՝ առավոտյան, խորհուրդ է տրվում կատարել թեթև մարմնամարզություն կամ 15-20 րոպե քայլել մաքուր օդում:
Հղի կանանց առաջարկվում է օրվա ընթացքում մի քանի անգամ պառկել ձախ կողքի վրա՝ հետույքի տակ բարձ դրած։

Այս պարզ միջոցները կօգնեն պահպանելու պերիլստատիկան հաստ աղիքում, ինչպես նաև կբարելավեն երակային արյան արտահոսքը ազդրերի շրջանի ստորին ծայրամասերից և օրգաններից:

Աղբյուրը
 

 

 

 

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր

Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր

Պտղի ալկոհոլային համախտանիշը երեխայի մոտ առկա շեղումներն են, որոնք առաջանում են ալկոհոլի ազդեցության հետևանքով՝ պտղի ներարգանդային զարգացման ընթացքում:

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում միզուղիների համակարգում որոշ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք մեծացնում են վարակի առաջացման ռիսկը միզուղիներում