Պրեֆետալ

Պրեֆետալ

Հղիության ընթացքում պտուղը մորից ստանում է իր համար կենսականորեն անհրաժեշտ բոլոր սննդանյութերը: Երեխայի մարմնի մի շարք կարևոր օրգան համակարգերի ձևավորումը սկսվում է հղիության առաջին ամիսներից: Երեխայի նյարդային խողովակը, որը վերածվում է ուղեղի և ողնաշարի, զարգանում է հղիության առաջին իսկ ամսում: Այդ իսկ պատճառով հղիության ընթացքում կնոջը շատ ավելի սննդանյութեր են հարկավոր: 

Առողջ սնունդը և նախածննդյան շրջանի վիտամինների ընդունումը լիովին կապահովեն այն սննդային նյութերը, որոնք անհրաժեշտ են պտղին և մորը հղիության ընթացքում:

Իդեալական է սկսել  ընդունել նախածննդյան շրջանի վիտամիններ մինչև հղիանալը: Առհասարակ, վերարտադրողական տարիքում գտնվող կանանց համար ճիշտ է պարբերաբար ընդունել նախածննդյան շրջանի վիտամիններ:

Նախածննդյան շրջանի վիտամինները դրանք մուլտիվիտամիններ են, որոնց կազմը համապատասխանեցված է բավարարելու հղիության ընթացքում միկրոտարրերի նկատմամբ ավելացող պահանջարկը: Դրանք պետք է ընդունել և՛ մինչև հղիանալը, և՛ հղիության ընթացքում, ինչպես նաև կրծքով կերակրման ժամանակ:

Հղիության ընթացքում սովորականից շատ ֆոլաթթու և երկաթ է հարկավոր: Բացի ֆոլաթթվից և երկաթից, կարևոր է նաև, որ նախածննդյան շրջանի վիտամինները պարունակեն վիտամին D և կալցիում, ինչպես նաև կազմում ունենան վիտամին C, վիտամին A, վիտամին E, B խմբի վիտամիններ, ցինկ և յոդ:

Այսպիսի կազմով վիտամինային կոմպլեքս է հանդիսանում Պրեֆետալը: Պրեֆետալը վիտամիններ, հանքանյութեր և միկրոտարրեր պարունակող բալանսավորված միջոց է, որը ցուցված է վերարտադրողական տարիքի կանանց՝ հղիությունից առաջ, հղիության ընթացքում, ինչպես նաև կերակրելու ընթացքում: Այն նախատեսված է լրացնելու վիտամինների, հանքանյութերի և միկրոտարրերի ավելացող պահանջարկը վերը նշված ժամանակաշրջաններում՝ պտուղը սաղմնային նյարդային խողովակի արատներից պաշտպանելու, ինչպես նաև հղիության ընթացքում երկաթի և ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունության զարգացումը կանխարգելելու համար:

 

ԱՊԱՑՈՒՑՎԱԾ  ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ

Միկրոտարր

Ազդեցությունը

Ֆոլաթթու

Կանխում է հանկարծակի վիժման և վաղաժամ ծնելիության վտանգը

Ֆոլաթթու, երկաթ, սելեն, վիտամին E

Նվազեցնում է պրե-էկլամսիայի ռիսկը

Երկաթ

Կանխում է երկաթ-դեֆիցիտային սակավարունության զարգացումը

Կալցիում

Անհրաժեշտ է առողջ ոսկրերի և ատամների համար

Յոդ

Կանխում է խպիպի զարգացումը

Վիտամին C և E, բետա-կարոտեն, ցինկ և սելենիում

Ուժեղացնում է իմունային համակարգը

 

 ԱՊԱՑՈՒՑՎԱԾ  ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ  ՇՐՋԱՆՈՒՄ

Միկրոտարր

Ազդեցությունը

Ֆոլաթթու

Նվազեցնում է սաղմնային նյարդային խողովակի արատներ զարգացման ռիսկը

Յոդ, ֆոլաթթու, ցինկ, երկաթ,

Կանխում է թերզարգացած և ցածր քաշով երեխային ծնման ռիսկը

Բետա-կարոտին

Նպաստում է ակնային համակարգի ձևավորմանը

Կալցիում

Անհրաժեշտ է առողջ ոսկրերի և ատամների համար

Վիտամին C և E, բետա-կարոտեն, ցինկ և սելենիում

Ուժեղացնում է իմունային համակարգը

 

 

 

 

views 20113

Նմանատիպ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն