Իստմիկո-ցերվիկալ անբավարարություն

Իստմիկո-ցերվիկալ անբավարարություն

Հայտնի են մի շարք պատճառներ, որոնք հանգեցնում են ինքնաբեր վիժումների: Դրանցից մեկը Իստմիկո-ցերվիկալ անբավարարությունն (ԻՑԱ) է. այսինքն, երբ արգանդի պարանոցը չի հաղթահարում աճող ծանրաբեռնվածությունը (աճող պտուղը, պտղաջրերը), և պարանոցը սկսում է վաղաժամ բացվել:

Ընթերցեք նաև՝  Կեղծ հղիության նշաններ

Հասկանալու համար, թե ինչպես է զարգանում այս պաթոլոգիան, նախ պետք է իմանալ արգանդի կառուցվածքը: Արգանդը բաղկացած է մարմնից (որտեղ հղիության ընթացքում զարգանում է պտուղը) և արգանդի պարանոցից, որը էնդոցերվիկսի հետ միասին հանդիսանում է ծննդաբերության ուղիների ընդհանուր բաղադրիչներից մեկը: Արգանդի վզիկը տանձաձև է, ունի 3-4 սմ երկարություն։ Արգանդի մարմնի հատվածից սահմանափակվում է ներքին բացվածքով, իսկ հեշտոցում՝ արտաքին բացվածքով: Արգանդի պարանոցը բաղկացած է շարակցական և մկանային հյուսվածքներից, ընդ որում, մկանային հյուսվածքը կազմում է նրա ընդամենը 30 %-ը և հիմնականում կենտրոնացած է ներքին բացվածքի հատվածում՝ կազմելով մկանային օղակ, որը պետք է պահի պտղաձուն արգանդի խոռոչում: Այս մկանային օղակի ցանկացած վնասվածքի դեպքում արգանդի պարանոցը դադարում է կատարել իր գործառույթը, որն էլ անվանվում է Իստմիկո-ցերվիկալ անբավարարությունը (ԻՑԱ): ԻՑԱ-ի տեսակները

Տրավմատիկ ԻՑԱ

Համարվում է, որ ներարգանդային տարբեր միջամտությունների ժամանակ, որոնք ներառում են արգանդի պարանոցի բացում, կարող է վնասվել վզիկի մկանային օղակը և հանգեցնել վիժման։

Ֆունկցիոնալ ԻՑԱ

ԻՑԱ-ն ձևավորվում է հղիության 11-27-րդ շաբաթների ընթացքում, բայց ավելի հաճախ՝ 16-27-րդ: Պտղի ներարգանդային աճի այս ժամանակահատվածում են զարգանում մակերիկամային խցուկները` էնդոկրին օրգանը, որն այլ հորմոններից բացի արտադրում է նաև անդրոգեններ (արական սեռական հորմոններ), որոնք ունեն իրենց դերը այս պաթալոգիայի զարգացման մեջ։ Եթե առկա է արական սեռական հորմոնների լրացուցիչ քանակ, և միևնույն ժամանակ հղի կնոջ մոտ նույնպես առկա է այս հորմոնների բարձր մակարդակ, կամ կինն ունի բարձր զգայունություն դրանց նկատմամբ, ապա դրանց ազդեցությամբ արգանդի պարանոցը թուլանում, կրճատվում և բացվում է, իսկ պտղաձվի ստորին հատվածը վնասվում է, պտղաթաղանթը կորցնում է իր ամրությունը, և տեղի է ունենում պտղաջրերի արտահոսք: ԻՑԱ-ի դեպքում վիժումը սովորաբար առանց ցավի է ընթանում և սկսվում է պտղաջրերի արտահոսքով:

ԻՑԱ-ի ախտորոշումը

Արգանդի պարանոցի վիճակը կարելի է գնահատել նաև հեշտոցային ՈՒՁՀ-ով, չափում են արգանդի պարանոցի երկարությունը և ուսումնասիրում ներքին բացվածքի վիճակը: Եթե արգանդի վզիկի երկարությունը 2,5 սմ-ից պակաս է, ապա սա համարվում է ԻՑԱ-ի ախտանիշ։

ԻՑԱ-ի բուժումը

-Օղ

- վիրաբուժական կար
 
 
 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում…