Օրգազմի բացակայություն

Օրգազմի բացակայություն

Օրգազմի բացակայությունը սեռական հարաբերություններում առկա շատ տարածված խնդիր է, որը հանդիպում է տարբեր տարիքի կանանց մոտ: Հիմնական ախտանիշը՝ օրգազմի բացակայությունն է: Եթե օրգազմի հասնելու փորձերը տևում են 40 րոպե կամ ավելի, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի:

Օրգազմի պաթոլոգիական բացակայության շատ պատճառներ կան՝ ֆիզիոլոգիականից մինչև հոգեբանական: Անօրգազմիայի առաջացման պատճառներն են՝

• Նյարդաբանական,

• Էնդոկրինոլոգիական. վահանաձև գեղձի հիվանդություններ, շաքարախտ, հորմոնալ խանգարումներ, ճարպակալում,

• Հոգեբանական. լարված փոխհարաբերություններ զուգընկերոջ հետ, դիսմորֆոֆոբիա, դեպրեսիա, հոգեբանական տրավմա,

• Փոքր կոնքում առկա ուռուցքներ,

• Վիրաբուժության հետևանքներ,

• Հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած հիվանդություններ,

• Գինեկոլոգիական պաթոլոգիաներ. Էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի դեֆորմացիա, վուլվիտ և այլն,

• Վիրահատությունից հետո առաջացած կպումներ՝ փոքր կոնքի տարածքում,

• Ալկոհոլի չարաշահում, թմրամիջոցների օգտագործում,

• Որոշակի դեղամիջոցների օգտագործում. հորմոնալ հակաբեղմնավորիչներ, հակահիստամիններ, հակադեպրեսանտներ և այլն,

• Անհատական ֆիզիոլոգիական հատկությունները: Անօրգազմիայի զարգացման տեսակներն ու փուլերը։ Իգական անօրգազմիան բաժանվում է երկու խմբի.

• Առաջնային (կինը զուգընկերոջ հետ սեռական հարաբերության ընթացքում երբեք չի զգացել օրգազմ՝ անկախ խթանման մեթոդներից),

• Երկրորդային (օրգազմ եղել է, սակայն հետագայում անհետացել է): Անօրգազմիայի ախտորոշումը Եթե հիվանդը դիմել է գինեկոլոգին օրգազմի բացակայության գանգատով, ապա բժիշկն իրականացնում է հետևալ ընթացակարգերը.

• քսուկի հետազոտություն,

• կոլպոսկոպիա,

• փոքր կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն,

• հորմոնների մակարդակի ստուգում և այլ լրացուցիչ ուսումնասիրություններ։

Գինեկոլոգը կարող է ուղղորդել նաև հետևյալ մասնագետների մոտ՝ Էնդոկրինոլոգ, նյարդաբան, հոգեթերապևտ, հոգեբույժ և այլն:

Անօրգազմիայի բուժումը Կախված օրգազմի բացակայության պատճառներից՝ բժիշկը նշանակում է համապատասխան բուժում։ Եթե ունեք օրգազմի բացակայություն ցածր զգայունության պատճառով, ապա կարող եք իրականացնել լազերային ինտիմ երիտասարդացում կամ վուլվայի ու հեշտոցի ուրվագծային պլաստիկա:
 
 

 
 
 

 
 
 
 

 
 

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն