Օրգազմի վերականգնում. G կետի մեծացում

Օրգազմի վերականգնում. G կետի մեծացում

Ինտիմ պլաստիկան բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող ուղղություն է, որի նպատակն է վերացնել ֆիզիոլոգիական և էսթետիկ թերությունները: Սա հանգեցնում է հոգեբանական հարմարավետության, հնարավորություն է տալիս լիովին վայելել սեռական մտերմությունը զուգընկերոջ հետ: Ինտիմ պլաստիկայի տեսակներից բավականին տարածված են G կետի մեծացումը, որը իրականացվում են հիալուրոնաթթվի կիրառմամբ: Սա օրգանիզմի հյուսվածքների անփոխարինելի բաղադրիչ է, որի քանակը տարիների ընթացքում կրճատվում է:

Հիալուրոնաթթուն ունի մի շարք առավելություններ.

• Համատեղելի է մարդու օրգանիզմի հետ,

• Անվտանգ է,

• Չի առաջացնում բորբոքային գործընթաց,

• Դանդաղորեն ներծծվում է։

G կետը գտնվում է հեշտոցի առաջնային պատին, և դրա մեջ կուտակվում են նյարդային վերջավորություններ, որոնց խթանման շնորհիվ հնարավոր է ուժեղացնել սեքսուալ գրգռվածությունը: Մեթոդի էությունը ենթադրում է՝ հիալուրոնաթթվի հիմք ունեցող գելի ներմուծումը տվյալ հատվածում: Արդյունքում այն դառնում է ավելի ձիգ և հասանելի՝ շոշափման համար։ Սա դրականորեն է ազդում կնոջ ինտիմ կյանքի որակի վրա:

Ցուցումները և հակացուցումները G կետի մեծացումը ցուցված է ցածր լիբիդոյի, հեշտոցի հյուսվածքների տոնուսի կորստի և դրա կառուցվածքի անհատական առանձնահատկությունների դեպքում։

Ընթացակարգերի իրականացման հիմնական հակացուցումներն են.

• Անհատական անհանդուրժողականություն հիալուրոնաթթվի նկատմամբ,

• Էնդոկրին համակարգի լուրջ շեղումներ,

• Շարակցական հյուսվածքի փոփոխություններ տվյալ հատվածում,

• հղիություն և կրծքով կերակրման շրջան,

• Պաթոլոգիաներ,

• Սուր վարակիչ հիվանդություններ,

• Հոգեկան հիվանդություն։

Ընթացակարգերը երկար վերականգնման ժամանակ չեն պահանջում: G կետի մեծացումից մի քանի օր անց բուժառուն կարող է վերադառնալ սովորական ապրելակերպին: Ընթացակարգի իրականացման առաջին օրը խորհուրդ չի տրվում խոնավացնել տվյալ հատվածը, իսկ առաջիկա 2-3 օրերի ընթացքում հարկավոր է խուսափելու սեռական հարաբերություն ունենալուց: 7-10 օրերի ընթացքում խորհուրդ է տրվում զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև սաունա և սոլյարի այցելելուց:

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 

 
 
 
 

 
 

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն