Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր
Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր
Պտղի ալկոհոլային համախտանիշը երեխայի մոտ առկա շեղումներն են, որոնք առաջանում են ալկոհոլի ազդեցության հետևանքով՝ պտղի ներարգանդային զարգացման ընթացքում: Ալկոհոլը վնասում է պտղի նյարդային համակարգը, խանգարում է նորմալ աճին ու զարգացմանը: Այս շեղումները յուրաքանչյուր երեխայի մոտ տարբեր կերպ են զարգանում, սակայն շատ դեպքերում անդառնալի են:
Ինչո՞ւ է առաջանում պտղի ալկոհոլային համախտանիշը։ Պաթոլոգիայի հիմնական պատճառը ալկոհոլի բացասական ազդեցությունն է զարգացող պտղի վրա: Ուստի, յուրաքանչյուր կին պետք է հիշի, որ հղիության ընթացքում ալկոհոլի անվտանգ չափաբաժին չկա:
Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե մեկ բաժակ գինին կամ գարեջուրը ինչպես կազդեն երեխայի վրա: Ռիսկերն ավելի հեշտությամբ հաշվարկելու համար գիտնականներն առանձնացրել են, թե որ խմիչքի որ չափաբաժինն է հնարավորինս անվտանգ.
• 355 մլ գարեջուր,
• 150 մլ գինի,
• 45 մլ լիկյոր:
Ինչպե՞ս է արտահայտվում պտղի ալկոհոլային համախտանիշը։ Ախտանիշները կարող են արտահայտվել տարբեր կերպ, երբեմն ավելի ուժեղ կամ թույլ: Որոշ երեխաների մոտ արտաքին առանձնահատկություններն արդեն նկատելի են ծնվելուց հետո, իսկ ոմանց մոտ էլ առկա են լինում նյարդաբանական խանգարումներ կամ սոցիալական վարքի շեղումներ, բայց դրանք նկատվում են միայն այն ժամանակ, երբ երեխան մեծանում է: Ֆ
իզիկական թերություններն են՝
• Փոփոխված դիմագծեր,
• շատ բարակ վերին շրթունք,
• կարճ և սուր քիթ,
• քթի և վերին շրթունքի միջև հարթ հատված,
• փոքր աչքեր,
• հոդերի, վերջույթների եւ մատների դեֆորմացիա,
• դանդաղ ֆիզիկական զարգացում ծնվելուց առաջ և հետո,
• քաշի հետ կապված խնդիրներ (ցածր քաշ),
• գլխի փոքր շրջագիծ,
• սրտի հետ կապված խնդիրներ,
• երիկամների անբավարար աշխատանք,
• աչքերի շլություն, (նաև՝ դողացող աչքեր, ամբլիոպիա),
• լսողության խանգարում,
• նյարդային համակարգի պաթոլոգիաներ։ Առաջին ախտանիշները բժիշկը կարող է նկատել ծնվելուց անմիջապես հետո: Երեխայի մոտ կարող է առկա լինել ցնցում (մկանների դող), նյարդային համակարգի գերգրգռվածություն: Հետագայում ի հայտ են գալիս նաև այլ ախտանիշներ.
• մտավոր հետամնացություն,
• զարգացման հապաղում,
• սովորելու դժվարություն,
• ուշադրության կենտրոնացման և մտածելու հետ կապված խնդիրներ,
• հասկանալու հետ կապված խնդիրներ,
• տրամադրության արագ փոփոխականություն:
Ինչպե՞ս է ախտորոշվում ալկոհոլային համախտանիշը։ Չկան այնպիսի լաբորատոր թեստեր, որոնք կօգնեն հաստատելու հիվանդությունը: Հղիության ընթացքում գինեկոլոգը հետևում է կնոջը և, վարքագծից ելնելով, կարող է ենթադրել՝ արդյոք նա սպառում է ալկոհոլ, թե ոչ:
Ալկոհոլային համախտանիշի ազդեցությունը կարելի է գնահատել պլանավորված ուլտրաձայնային հետազոտության արդյունքներից ելնելով՝ 11-րդ, 20-21-րդ և 32-34-րդ շաբաթականներում: Սակայն հիմնական ախտորոշումը կատարվում է երեխայի ծնվելուց հետո:
Ի՞նչ անել, եթե ուլտրաձայնային հետազոտության արդյունքում հայտնաբերվել է պաթոլոգիա։ Առաջին սքրինինգն իրականացվում է հղիության 11-13/6-րդ շաբաթականում:
Եթե բժիշկը հայտնաբերում է ծանր հետևանքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են, օրինակ, պտուղը չունի որոշ կառույցներ կամ օրգաններ, կնոջը ցուցվում է ընդհատել հղիությունը։
Եթե կինը որոշում է այնուամենայնիվ պահպանել հղիությունը կամ շեղումներն աննշան են, հաջորդ ուլտրաձայնային հետազոտությունն իրականացվում է 17-րդ շաբաթականում:
15-20-րդ շաբաթների ընթացքում խորհուրդ է տրվում կատարել հարպտղային հեղուկի ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, թե արդյոք պտուղն ունի քրոմոսոմային շեղումներ և այլն:
20-24-րդ շաբաթականների ընթացքում անցկացվում է ևս մեկ ՈՒՁՀ: Եթե ըստ արդյունքների երեխայի մոտ պահպանվում են խանգարումները, ապա խորհուրդ է տրվում ընդհատել հղիությունը: Պտղի ալկոհոլային համախտանիշը չունի հատուկ բուժում: Բժիշկները նշանակում են միայն վիտամիններ և դեղամիջոցներ՝ ընկերքի արյան շրջանառության և պտղի սնուցման պահպանման համար:
Ի՞նչ անել ծննդաբերությունից հետո։ Եթե երեխան ծնվել է պտղի ալկոհոլային համախտանիշով, ապա ֆիզիկական և հոգեկան թերությունները հավետ են, և հնարավոր է շտկել դրանցից մի քանիսը միայն։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին