Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելում

Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելում


Շագանակագեղձի քաղցկեղը չարորակ գոյացություն է, որն առաջանում է շագանակագեղձի բջիջներից: Տարածվածությունը տղամարդկանց ուռուցքային դեպքերի շրջանակում 25 % է կազմում։ Շատ դեպքերում այն դանդաղ է զարգանում, կարող է ախտանիշներ չունենալ մինչև մետաստազների տարածումը:


Շագանակագեղձի քաղցկեղը կամ ադենոման տղամարդկանց մոտ հաճախ հայտնաբերվող հիվանդություններ են։ Ադենոման հյուսվածքների բարորակ աճն է, իսկ քաղցկեղը չարորակ նորագոյացություն է:


Ռիսկի գործոններ


• շագանակագեղձի քրոնիկ բորբոքում (պրոստատիտ),
• բարորակ ուռուցքներ,
• ադենոմա, կիստաներ,
• հիպոդինամիա,
• ճարպակալում,
• ալկոհոլի հաճախակի սպառում,
• ծխախոտի օգտագործում,
• իոնացնող ճառագայթման ազդեցություն,
• ժառանգական նախատրամադրվածություն և այլն…


Ախտանիշներ


Շագանակագեղձի ադենոմայի և քաղցկեղի որոշ ախտանիշներ նման են.
• Հաճախակի միզարձակում՝ հատկապես գիշերային ժամերին,
• Դժվարացած միզարձակում,
• Թույլ հոսք,


Շագանակագեղձի քաղցկեղի վաղ փուլերը, որպես կանոն, ընթանում են առանց ախտանիշների: Հետագա փուլերում առաջանում են միզարձակման խանգարումներ, ցավեր որովայնի և մեջքի ստորին հատվածում, սեռական օրգաններում, արյան հետքեր մեզի և սերմնահեղուկի մեջ, պոտենցիայի նվազում, վաղաժամ սերմնաժայթքում, քաշի նվազում, ախորժակի պակաս, թուլություն:


Կանխարգելում


Առաջնային
• Ֆիզիկական ակտիվություն,
• Հրաժարում վատ սովորություններից՝ խմել, ծխել…
• Առողջ սնունդ,
• Սեռական շփումների ներդաշնակեցումը տարիքին համաձայն:
Երկրորդային
• Շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերում:
• 45 տարեկանից հետո կանոնավոր հետազոտում ուրոլոգի մոտ՝
շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, PSA հետազոտություն
(շագանակագեղձի հատուկ հակագեն),
• Ուրոլոգի մոտ հարկավոր է հետազոտվել 45 տարեկանից հետո տարին 1
անգամ:


PSA հետազոտության համար արյան քննություն հարկավոր է կատարել 8 տարին 1 անգամ (նորմալ ցուցանիշների դեպքում), իսկ եթե եղբայրը կամ հայրը ունեցել են քաղցկեղ, ապա 2 տարին 1 անգամ։

 

 
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 

Անմիզապահության բուժման նորագույն մեթոդները գինեկոլոգիայում

Անմիզապահության բուժման նորագույն մեթոդները գինեկոլոգիայում

Գինեկոլոգիայում անմիզապահության բուժման նորագույն մոտեցումները ներառում են…

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

Այս թերապիայի դերը շատ մեծ է նաև գինեկոլոգիայում

Միրենա  հակաբեղմնավորիչ  ներարգանդային պարույր

Միրենա հակաբեղմնավորիչ ներարգանդային պարույր

Mirena-ն հորմոնալ ներգանդային պարույր է…

Սեռական հարաբերությունները սեռավարակով վարակված լինելու ժամանակ

Սեռական հարաբերությունները սեռավարակով վարակված լինելու ժամանակ

Սեռական հարաբերությունները սեռավարակներով (ՍՎՎ) վարակված լինելու ժամանակ կարող են առաջացնել …