Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք
Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք
Շաքարային դիաբետը հիվանդություն է, որի դեպքում գլյուկոզան չի թափանցում բջիջներ: Արյան մեջ դրա կոնցենտրացիան մեծանում է, ինչը հանգեցնում է արյան անոթների ու նյարդային վերջույթների վնասմանը և ծանր բարդությունների զարգացմանը։
Կախված պաթոլոգիայի ձևավորման մեխանիզմից՝ առանձնացնում ենք շաքարային դիաբետի մի քանի տեսակ.
• I տիպ․ ինսուլինի անբավարարություն: Այս վիճակում մարդու ենթաստամոքսային գեղձը արտադրում է ինսուլին հորմոնի քիչ քանակություն, որն անհրաժեշտ է գլյուկոզան բջիջներ տեղափոխելու համար:
• II տիպ․ ինսուլինակայուն: Այս դեպքում ենթաստամոքսային գեղձը բավականաչափ ինսուլին է սինթեզում, սակայն բջիջները կորցրած են լինում դրա նկատմամբ զգայունությունը, ուստի չեն կարողանում գլյուկոզա կլանել։
• Հղիության շաքարային դիաբետ Այն առաջին անգամ հայտնվում է հղիության ընթացքում և բնութագրվում է գլյուկոզայի հանդուրժողականության նվազմամբ: Ծննդաբերությունից հետո վիճակը կարգավորվում է կամ վերածվում II տիպի շաքարային դիաբետի:
Որո՞նք են շաքարախտի առաջացման պատճառները Հիվանդությունը առաջանում է մեկ պատճառով կամ՝ մի քանի պատճառների համակցությամբ: Գիտնականները պաթոլոգիայի առաջացումը կապում են հետևյալ գործոնների հետ.
• Ժառանգականություն Եթե ծնողները ունեն I կամ II տիպի շաքարային դիաբետ, երեխաների մոտ հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է։ Բայց բուն պաթոլոգիան չէ, որ ժառանգաբար փոխանցվում է: Մի դեպքում դրանք փոփոխված գեներ են, որոնք կարգավորում են հյուսվածքների զգայունությունը գլյուկոզայի նկատմամբ: Եթե այս ժառանգականությամբ մարդը շատ քաղցրավենիք է ուտում և ավելորդ քաշ ունի, ապա բջիջները չեն օգտագործում արյան ամբողջ շաքարը, և զարգանում է II տիպի շաքարային դիաբետ:
Մեկ այլ դեպքում ժառանգական են գենետիկ խանգարումները, որոնց պատճառով ենթաստամոքսային գեղձի բջիջները նվազեցնում կամ ամբողջությամբ դադարեցնում են ինսուլինի սինթեզը, ուստի ժամանակի ընթացքում զարգանում է I տիպի շաքարային դիաբետ:
• Գիրություն Ավելորդ քաշ ունեցող մարդու մոտ առաջանում է II տիպի շաքարային դիաբետ: Դա պայմանավորված է ճարպային հյուսվածքի կառուցվածքային առանձնահատկություններով։ Նրանք սինթեզում են ինտերլեյկին-6, ազատ ճարպաթթուներ (FFA), լեպտին և այլ նյութեր, որոնք ազդում են ինսուլինի նկատմամբ հյուսվածքների զգայունության վրա։
• Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ I տիպի շաքարային դիաբետը երբեմն զարգանում է ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ, երբ վնասվում են ինսուլին սինթեզող բետա բջիջները։ Սա կարող է առաջանալ հետևյալ պաթոլոգիաների դեպքում. - պանկրեատիտ - կիստաներ և պսևդոցիստներ - քաղցկեղ
• Հորմոնալ փոփոխություններ հղիության ընթացքում Նույնիսկ հղիության բնականոն ընթացքի ժամանակ հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ կրկնակի կրճատվում է, իսկ երրորդ եռամսյակում սննդից հետո հորմոնի արտազատումը զգալիորեն մեծանում է: Հետևաբար, հղի կանանց մեծամասնության մոտ շաքարախտի նշաններ չեն երևում: Բայց, ըստ տարբեր գնահատականների, ամբողջ աշխարհում հղի կանանց 1-20 %-ի մոտ զարգանում է այս հիվանդությունը, որը կապված է ենթաստամոքսային գեղձի բջիջների գործառույթի նվազման հետ։
• Վիրուսներ Գիտնականները նկատել են, որ I տիպի շաքարային դիաբետը կարմրախտի, Էպշտեյն- Բարրի վիրուսներով կամ ռետրովիրուսներով վարակվելու հետևանք է: Նրանք ներթափանցում են ենթաստամոքսային գեղձի բջիջներ և ոչնչացնում դրանք կամ անուղղակիորեն ազդում օրգանի վրա՝ խթանելով հակամարմինների արտադրությունը կամ ակտիվացնելով լիմֆոցիտների որոշակի խմբեր։ Ինչպե՞ս կանխարգելել շաքարախտի զարգացումը։
• Ուտել ավելի քիչ քանակությամբ յուղոտ և քաղցր սնունդ,
• սննդակարգում բարձրացնել բանջարեղենի, մրգերի և հացահատիկի տեսակարար կշիռը,
• կատարել աերոբիկ վարժություններ՝ շաբաթական երեքից չորս անգամ,
• պահպանել մարմնի զանգվածի նորմալ ինդեքսը,
• չչարաշահել ալկոհոլը։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին