Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից և ի՞նչ անել, եթե այնուամենայնիվ հիվանդացել եք
Գրիպը սուր շնչառական հիվանդություն է, որը պայմանավորված է գրիպի վարակով: Սովորաբար այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, գլխացավով, մկանային ցավերով, թեթև հազով և հարբուխով: Ռիսկի խմբում գտնվող մարդկանց մոտ գրիպը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, ինչպիսիք են թոքաբորբը, և նույնիսկ մահվան:
ԱՄՆ-ում տարեկան գրիպով վարակվում են մոտ 20-40 միլիոն մարդ, սակայն դժվար է հստակ ասել, քանի որ այն հաճախ սովորական մրսածության հետ, և թեթև ընթացքով դեպքերում հիվանդները հազվադեպ են դիմում բժշկի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր դեպք, որոնք պահանջում են բժշկական միջամտություն։
Գրիպի վիրուսների տեսակները
Գրիպի վիրուսների ավելի քան 2000 տեսակներ կան, որոնք տարբերվում են սպիտակուցների կառուցվածքով և բաժանվում են A, B, C և D տիպերի: Առողջապահության ոլորտում առավել կարևոր են A, B, և C տիպերը, քանի որ դրանք վարակում են ինչպես կենդանիներին, այնպես էլ մարդկանց։ A և B տիպերը առաջացնում են սեզոնային գրիպ, իսկ C-ը տարածված է ամբողջ տարին և հազվադեպ է լուրջ վարակներ առաջացնում։
Գրիպի փոխանցման ուղիները
Գրիպը վարակիչ է։ Վիրուսը կարող է փոխանցվել հետևյալ կերպ.
• Վարակված անձը կարող է փոխանցել վիրուսը, երբ հազում, փռշտում կամ խոսում է:
• Կոնտակտ ունենալ վիրուսով վարակված մակերեսի հետ, իսկ հետո դիպչել դեմքին, քթին կամ բերանին։
• Հպվել հիվանդ մարդու ձեռքին կամ դեմքին, ապա դիպչել ձեր սեփական դեմքին։
Ինչպես պաշտպանվել գրիպից
Գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը տարեկան պատվաստում անելն է։Որպեսզի պատվաստումը արդյունավետ լինի այդ տարվա վիրուսների դեմ, գիտնականները հետևում են, թե ինչպես են փոխվում վիրուսները և որոնք են առավել հաճախ տարածվում հարավային կիսագնդում ձմեռային սեզոնի ընթացքում: Այսպիսով, նրանք ստանում են բավականին ճշգրիտ կանխատեսում:
Պատվաստանյութը հարմար է գրեթե բոլորին, նույնիսկ 6 ամսական երեխաներին և հղիներին ցանկացած ժամկետում: Որոշ պատվաստանյութեր հակացուցված են ձվի սպիտակուցի նկատմամբ ալերգիա ունեցողների համար:
Պատվաստումը պետք է անել նախապես, իդեալականորեն՝ սեզոնի սկզբում, երբ հայտարարում են պատվաստման մեկնարկը: Չէ՞ որ հակամարմինները կձևավորվեն մոտ 3 շաբաթում:
Բացի այդ, պետք է պահպանել այն կանխարգելիչ միջոցները, որոնք պաշտպանում են ընդհանրապես բոլոր շնչառական հիվանդություններից.
• փորձեք ավելի քիչ դիպչել ձեր աչքերին, քթին և բերանին;
• հաճախ լվացեք ձեռքերը օճառով, առնվազն 20 վայրկյան, որպեսզի ճիշտ հեռացնեք բոլոր մանրէներն ու աղտոտվածությունը;
• եթե հնարավոր չէ լվանալ ձեռքերը, ապա մշակեք դրանք ախտահանիչ միջոցով, որը պարունակում է առնվազն 60% սպիրտ;
• խուսափեք հիվանդ մարդկանց հետ շփումից;
• բաժակներ, ծղոտներ, շշեր և անձնական այլ իրեր մի օգտագործեք ուրիշների հետ։
Որպեսզի ուրիշներին չվարակեք, պետք է հազալ և փռշտալ թղթային անձեռոցիկի մեջ, իսկ եթե այն չկա՝ արմունկի ծալքի մեջ։