Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ի՞նչ է պրոպոլիսը 

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները կառուցում են իրենց փեթակները: Մարդիկ հավաքում, մաքրում և օգտագործում են այդ նյութը տարբեր արտադրանքներում՝

• քսուքներ և կրեմներ;
• քթին և կոկորդին սպրեյներ;
• բերանի խոռոչի ողողումներ;
• ատամի մածուկներ;
• դեղամիջոցներ և կենսաակտիվ հավելումներ

IMG_0194.webp (73 KB)

Պրոպոլիսով միջոցները քիչ են ուսումնասիրված, սակայն առաջարկվում են որպես միջոցներ ստոմատիտի, տուբերկուլոզի, գրիպի ու մրսածության, սնկերի և նույնիսկ քաղցկեղի դեմ պայքարելու համար։

Ինչո՞ւ է համարվում, որ պրոպոլիսը պետք է օգնի կոկորդի ցավի դեպքում
Պրոպոլիսը պարունակում է նյութեր, որոնք պայքարում են բորբոքման դեմ՝ ֆլավոնոիդներ։
Դրանք գործում են այսպես․ հայտնվելով օրգանիզմում՝ ֆլավոնոիդները արգելափակում են որոշ սպիտակուցներ, որոնք փոխանցում են ազդակներ մարմնի տարբեր հատվածներից դեպի ուղեղ։ Դրա շնորհիվ բորբոքային ռեակցիան նվազում է, իսկ այն ուղեկցող ցավը՝ մեղմանում։
Բացի այդ, որոշ մարդիկ կարծում են, որ ֆլավոնոիդներն ունեն հակավիրուսային հատկություններ կամ կարող են ազդել իմունիտետի վրա։

IMG_0193.jpeg (135 KB)

Կա՞ն արդյոք ապացույցներ, որ պրոպոլիսը օգնում է
Չնայած պրոպոլիսի պոտենցիալ օգտակար հատկություններին, համոզիչ ապացույցներ, որ այս նյութը օգնում է կոկորդի ցավի դեպքում, մենք չենք գտել։ Լիարժեք միակ հետազոտությունն անցկացվել է միայն 129 երեխայի մասնակցությամբ, ինչը բավարար չէ վստահելի եզրակացություններ անելու համար։
Պրոպոլիսի օգուտը հիվանդ կոկորդի դեպքում ցուցաբերվել է ոչ թե մաքուր պրոպոլիսի, այլ դրա, մեղրի, ցինկի և Ումկալոաբոյի (աֆրիկյան գերանի արմատներից ստացված էքստրակտ) համադրությամբ։
Հետազոտությունը ֆինանսավորել է պրոպոլիսով կենսաակտիվ հավելումներ արտադրող ընկերությունը, ինչը կարող է ազդել արդյունքների վրա՝ հակված լինելով միայն դրական արդյունքներ ստանալ։

https://t.me/pavelsotskiy հետևեք նաև տելեգրամի ալիքին 

Նմանատիպ նյութեր

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից