Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատումը (C-section) վիրահատական միջամտություն է, որի ընթացքում բժիշկը կատարում է կտրվածք մոր որովայնի և արգանդի մեջ՝ նորածնին լույս աշխարհ բերելու համար։ Այն կարող է լինել պլանային կամ վերահաս (վիրահատական միջամտություն արտակարգ իրավիճակներում)՝ կախված հղիության ընթացքից և ծննդաբերության բարդություններից։

IMG_0464.jpeg (59 KB)

Ե՞րբ է անհրաժեշտ կեսարյան հատում 

Կեսարյան հատումն իրականացվում է տարբեր բժշկական ցուցումների դեպքում, այդ թվում՝

Պլանային կեսարյան հատում (նախապես որոշված) 

•Նախորդ կեսարյան հատում (բացառությամբ այն դեպքերի, երբ բժիշկը թույլատրում է բնական ծննդաբերություն), 
•Պտղի պարանոցի շուրջ փաթաթված պորտալար,
•Պտղի աննորմալ դիրք (օրինակ՝ կոնքային դիրք),
•Բազմապտուղ հղիություն (երկվորյակներ, եռյակներ և այլն),
•Պլացենտայի առջևադիրություն (պլացենտան փակել է արգանդի ելքը),
•Մոր որոշակի առողջական խնդիրներ (օրինակ՝ ծանր սրտանոթային կամ նյարդաբանական հիվանդություններ)։

Վերահաս (արտակարգ) կեսարյան հատում 

•Ծննդաբերության ընթացքում պտղի սրտի զարկերի կտրուկ նվազում (հիպոքսիա), 
•Ծննդաբերության ձգձգում կամ արգանդի անարդյունավետ կծկումներ,
•Պորտալարի արտանկում,
•Պլացենտայի վաղաժամ շերտազատում,
•Ծանր պրե-էկլամպսիա կամ էկլամպսիա (բարձր ճնշում և ցնցումներ մոր մոտ)։

Ինչպե՞ս է կատարվում կեսարյան հատումը

1.Անզգայացում – կիրառվում է սպինալ (մեջքային) անզգայացում կամ ընդհանուր անզգայացում՝ կախված իրավիճակից։ 
2.Կտրվածք – բժիշկը սովորաբար կատարում է հորիզոնական կտրվածք (բիկինի գծով) կամ որոշ դեպքերում՝ ուղղահայաց կտրվածք։
3.Նորածնի հանում – արգանդը բացելուց հետո բժիշկը զգուշորեն դուրս է բերում երեխային և կտրում պորտալարը։
4.Պլացենտայի հեռացում – արգանդից հեռացվում է պլացենտան։
5.Կարի կատարում – արգանդը և որովայնի պատերը վերականգնվում են կարերով։

Վերականգնման շրջանը

Կեսարյան հատումից հետո վերականգնումը տևում է ավելի երկար, քան բնական ծննդաբերության դեպքում։ 

 Առաջին օրերին հնարավոր են ցավեր և շարժումների դժվարություններ։ 

 Կարևոր է պահպանել խնամքի կանոնները՝ վիրահատական վերքի ճիշտ ապաքինման համար։

 Սովորաբար կինը հիվանդանոցում մնում է 3-5 օր, իսկ ամբողջական վերականգնումը տևում է 6-8 շաբաթ։

 Եթե պլանավորում եք հղիություն կեսարյան հատումից հետո, կարևոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ, քանի որ արգանդի վրա կատարված կտրվածքը կարող է որոշ ռիսկեր առաջացնել։

 

Էպիդուրալ անզգայացումը հղիության ընթացքում

Էպիդուրալ անզգայացումը հղիության ընթացքում

Էպիդուրալ անզգայացումը  տարածված մեթոդ է, որն…

Ճիշտ շնչառությունը ծննդաբերության ընթացքում

Ճիշտ շնչառությունը ծննդաբերության ընթացքում

Ծննդաբերության ընթացքում ճիշտ շնչառությունը հեշտացնում է կծկանքների ընթացքը և բարելավում է մայրիկի և երեխայի ինքնազգացողությունը:

Ինչպես հաղթահարել գլխացավը, որը ծագում է գոտկային պունկցիայի կամ էպիդուրալ ցավազրկման հետևանքով

Ինչպես հաղթահարել գլխացավը, որը ծագում է գոտկային պունկցիայի կամ էպիդուրալ ցավազրկման հետևանքով

Մարդկանց 40 %-ի մոտ գոտկային պունկցիայից և էպիդուրալ ցավազրկումից հետո ողնուղեղային հեղուկի արտահոսքի պատճառով առաջանում է գլխացավ

Ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ․ դրական և բացասական կողմերը...

Ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ․ դրական և բացասական կողմերը...

Երեխայի անվան ընտրություն կատարելուց բացի, շատ մայրեր տանջվում են մեկ այլ հարցով՝ արդյոք ճիշտ է, որ ամուսինը ներկա գտնվի ծննդաբերությանը: