Հիվանդություններ/միջամտություններ
Անհայտ ծագման անպտղություն․ ժամանակակից ախտորոշման և վարման մոտեցումներ
Անպտղություն է համարվում հղիության բացակայությունը կանոնավոր սեռական կյանքի պայմաններում՝ առանց հակաբեղմնավորման, մեկ տարվա ընթացքում։ Սակայն որոշ դեպքերում, նույնիսկ լիարժեք հետազոտություններից հետո, հստակ պատճառ չի հայտնաբերվում։ Այս վիճակը հայտնի է որպես անհայտ ծագման անպտղություն։
Ի՞նչ է անհայտ ծագման անպտղությունը
Այս ախտորոշումը դրվում է այն դեպքում, երբ՝
- Օվուլացիան պահպանված է
- Արգանդափողերն անցանելի են
- Սպերմոգրաման նորմալ է
- Չկան ակնհայտ հորմոնալ կամ անատոմիական խանգարումներ
Հնարավոր թաքնված պատճառներ
Ժամանակակից վերարտադրողական բժշկությունը ենթադրում է, որ խնդիրը կարող է կապված լինել՝
- Էնդոմետրիումի ընկալունակության խանգարման հետ
- Իմունոլոգիական գործոնների
- Սուբկլինիկական էնդոմետրիոզի
- Գամետների որակի նուրբ խանգարումների
- Էմբրիոնի զարգացման խանգարումների հետ
Ի՞նչ հետազոտություններ կարող են անհրաժեշտ լինել
- Օվուլացիայի գնահատում
- Հորմոնալ պրոֆիլ
- Սպերմոգրամա
- Փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն
- Հիստերոսկոպիա կամ լապարոսկոպիա՝ ցուցման դեպքում
Ի՞նչ անել
Կենսակերպի օպտիմալացում
Քաշի կարգավորում, ծխախոտից հրաժարում, սթրեսի նվազեցում
Օվուլյացիայի խթանում
Որոշ դեպքերում կարող է բարձրացնել բնական հղիության հավանականությունը
Ներարգանդային ինսեմինացիա
Արտամարմնային բեղմնավորում (IVF)՝Ամենաարդյունավետ մեթոդներից մեկը երկարատև անպտղության դեպքում
Անհայտ ծագման անպտղությունը չի նշանակում, որ բուժումը անհնար է։ Ժամանակակից ախտորոշիչ և վերարտադրողական տեխնոլոգիաները զգալիորեն բարձրացնում են հաջող հղիության հնարավորությունը նույնիսկ այն դեպքերում, երբ հստակ պատճառը չի հայտնաբերվում։