Դաշտանային ցիկլի ազդեցությունը կնոջ առողջության վրա

Դաշտանային ցիկլի ազդեցությունը կնոջ առողջության վրա

Շատ դեպքերում դաշտանային ցիկլից է կախված, թե կինն ինչպես կարձագանքի այս կամ այն իրադարձությանը: Ինչպես հայտնում է Medical News Today-ը, Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ հոգեկան խնդիրները հնարավոր է լուծել, եթե բուժումն սկսվի դաշտանային ցիկլի որոշակի օրերին: Հայտնի է, որ վատ տրամադրության և տագնապի դեպքում մարդ ավելի է տրվում տխուր և տանջող մտքերի: Հաճախ դա լինում է այն դեպքում, երբ մարդն ուժգին սթրես է տարել:

Որպեսզի պարզեն, թե ինչպես է գործում այդ մեխանիզմը, բրիտանացի գիտնականները հետազոտեցին 41 կնոջ, որոնց տարիքը 18-35 տարեկան էր: Բոլոր հետազոտվողների դաշտանային ցիկլը բնականոն էր, բացի այդ չէին օգտագործում որևէ բեղմնականխիչ: Յուրաքանչյուր մասնակցի գիտնականները մի տհաճ տեսանյութ էին ցույց տալիս, որից հետո հետազոտման և սթրեսի հորմոնի մակարդակը որոշելու համար վերցվում էր նրանց թուքը:

Եզրափակիչ փուլում մասնակիցներին հարցնում էին արդյո՞ք նրանք տագնապային մտքեր են ունենում: Դրական պատասխանի դեպքում հետազոտողները հետաքրքրվում էին, թե ինչ պարբերականությամբ են այդ մտքերը ծագում: Ինչպես պարզվել է, կանայք, ովքեր լյուտեինային վաղ շրջանում էին, ինչը համընկնում է դաշտանի սկզբից հաշված 16-20-րդ օրերին, 3 անգամ ավելի շատ էին հակված տագնապածին մտքերի, քան մյուսները:

Այս բացահայտումը կարող է օգտագործվել հոգեթերապիայում, հատկապես հետտրավմատիկ սթրեսային խանգարման բուժման ընթացքում: Բացի հոգեբանական բնույթի խնդիրներից, հնարավոր է, որ դաշտանային ցիկլի հետևանքով սրվեն նաև ասթմայի ախտանշանները և բարձրանա ոտքերի անոթների վնասման վտանգը:

views 2184
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն