Ստեղծագործող մայրիկը և դստրիկ Նոյեմին

Ստեղծագործող մայրիկը և դստրիկ Նոյեմին

Մարի Հովհաննիսյանը, ով մեր կայքի հավատարիմ ընթերցողներից մեկն է, բլոգեր է և գրում է հիմնականում սիրո մասին: Ձեզ ենք ներկայացնում նրա ստեղծագործություններից մեկը և ընտանեկան արխիվից որոշ լուսանկարներ, որոնք արտացոլում են մայրական բերկրանքն ու մանկան պարգևած երջանկությունը: Լուսանկարներում Մարիի փոքրիկ հրաշքն է՝ Նոյեմին:

Սիրում եմ քեզ

Կյանքում սիրում են մի քանի անգամ, բայց մի անգամ է լինում, երբ հասկանում ես՝ նա է: Ես գտել եմ քեզ, պատահաբար, միլիարդների մեջ գտել եմ քեզ, և սիրտս, թվում է, թե կպայթի այդչափ երջանկությունից: Ես խենթություն եմ արել, ու պարգևատրվել եմ քեզնով, քո սիրով: Եվ դարձել է ձայնդ ամենահարազատը, դարձել են աչքերդ ամենագեղեցիկը, դարձել են մատներդ ամենանուրբը, դարձել ես դու իմը: Քո սերն ինձ ուժ է տալիս հավատալու, որ այս կործանված աշխարհում գոյություն ունի երջանկության բանաձև, և մենք լինելու ենք այն եզակիներից, ովքեր գծելու են այն ու ցույց են տալու, որ այն կա, գոյություն ունի: Մեր սերը քանդելու փոխարեն կառուցելու է, կործանելու փոխարեն փրկելու է, քանի որ դու իմ տղամարդն ես, ամենաճիշտն ու իդեալականը: Իսկ ես կողքիդ եմ, համբուրում եմ թիկունքդ ու շնչում զարկերդ:


Սիրում եմ քեզ:

Կյանքում սիրում են մի քանի անգամ, բայց մի անգամ է լինում, երբ զգում ես, որ այն, ինչի մասին երազել ես, այցելել է քեզ: Դու իմ երջանիկ խենթությունն ես, իմ ներկան ու ապագան, այն, ինչով շնչում եմ, այն, ինչով ապրում եմ ցերեկը, այն, ինչ երազում եմ գիշերը: Դու լինելու ես իմ տղամարդը, իմ հպարտությունը. ես կողքիդ եմ լինելու և համբուրելու եմ թիկունքդ: Թե խնդրես մինչև աշխարհի ծայրը գալ քեզ հետ, ես կգամ անգամ մինչև տիեզերքների ծայրը. դու իմ տիեզերքն ես:

Սիրում եմ քեզ:

Ես արթնացնելու եմ քեզ առավոտյան, սեղմվելու եմ մեծ մարմնիդ ու համբուրելու եմ այնքան, մինչև արթնանաս, քնաթաթախ գրկես ինձ ու համբուրես վարսերս: Իսկ երեկոյան քեզ համար համեղ ուտելիքներ եմ պատրաստելու, և երբ հոգնած տուն վերադառնաս, մերսելու եմ ձեռքերդ ու լսեմ, թե ինչպես ես պատմում այնպիսի պատմություններ, որոնք երբեք չեմ լսել: Դու ինձ համար երգելու ես քո ամենագեղեցիկ ձայնով, իսկ ես քեզ համար գրքեր եմ գրելու: Դու լինելու ես իմ հերոսը ալիքավոր մազերով ու երկար պարանոցով: yandex-verification: 241e3ff7aec04a0b

Սիրում եմ քեզ:

Ես մեծանալու եմ քո կողքին ու երազելու եմ քեզ երջանիկ դարձնել, այնպես, ինչպես հիմա ես: Ինձ համար չի լինելու ավելի կարևոր բան, քան քո անհոգությունը, ես հիմա էլ այդպես եմ մտածում: Եվ հիմա էլ պատրաստ եմ թռչել քեզ մոտ, թռչուն դառնալ ու հասնել քեզ, իմ սեր: Ինչ լավ է, որ դու կաս: Կլինես: Կլինեմ:

Սիրում եմ քեզ:

© mariloveblog.blogspot.com

views 4207
Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Այլ նյութեր

Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Այլ նյութեր

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում

Այլ նյութեր

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում