Ինչպե՞ս սեռական կյանք վերադարձնել հաճույքը

Ինչպե՞ս սեռական կյանք վերադարձնել հաճույքը

Շատ զույգեր, ովքեր փորձում են երեխա ունենալ, ստիպված են լինում անցնել տարբեր ինվազիվ (օրգանիզմում միջամտություն պահանջող) հետազոտություններ և քննություններ: Այդ պատճառով նրանց համար դժվար է լինում ընկալել իրենց մարմինն այնպես, ինչպես նախկինում:

Բացի այդ, շատ զույգեր հետևում են հիմքային ջերմաստիճանի գրաֆիկին և օգտագործում ձվազատման որոշման թեստեր, որոնք ցույց են տալիս, երբ օրգանիզմում տեղի է ունենում լյուտեինիզացնող հորմոնի (ԼՀ) կամ էստրոգենի մակարդակի բարձրացում: Դա լինում է անմիջապես ձվազատումից առաջ: Այսպիսով, այդ թեստերն օգնում են բեղմնավորման նպատակով սեռական հարաբերության համար առավել օպտիմալ ժամանակ ընտրել: Այդ ամենը կարող է սեքսը վերածել ձանձրալի պարտականության, որը զուգընկերները հարկադրված են կատարել նույնիսկ երբ ցանկություն չկա:

Ցավոք, եթե ժամանակն անցնում է, իսկ հղիանալ չի հաջողվում, սիրով զբաղվելն սկսում է ասոցացվել միայն բեղմնավորման անհաջող փորձերի հետ:

Նման շարժումը փակ շրջանով լավ հայտնի է բեղմնավորման խնդիրներով զբաղվող մասնագետներին: Նրանք խորհուրդ չեն տալիս սիրով զբաղվել ըստ ձվազատման գրաֆիկի, քանի որ դա դառնում է սթրեսի պատճառ: Ցանկացած սթրես վատ է անդրադառնում զույգի հարաբերությունների վրա՝ ներառյալ սեռական կյանքը. կարող է կորել ցանկությունը, իսկ սիրով զբաղվելը՝ դառնալ հազվադեպ: Ինչը, բնականաբար, չի նպաստում հաջող բեղմնավորմանը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մշտապես հիմքային ջերմաստիճանի գրաֆիկին հետևելը և ձվազատման թեստերի օգտագործումը չեն մեծացնում բեղմնավորման հնարավորությունները: Ջերմաստիճանային գրաֆիկը կարող է շատ կարևոր  տեղեկությունտալ ձեր դաշտանային ցիկլի տևողության և այն մասին, թե որքան կանոնավոր է ձեզ մոտ տեղի ունենում ձվազատումը: Սակայն երբ խոսքը գնում է բեղմնավորման համար ժամանակ ընտրելու մասին, ձեր բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա դրանցից չօգտվել:

Ընդհակառակը, որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս սիրով զբաղվել ցիկլի «անվտանգ օրերին», երբ ձեր ուշադրությունը կենտրոնացած չէ բեղմնավորման վրա: Յուրաքանչյուր ամիս կա ընդամենը մի քանի օր, երբ դուք կարող եք հղիանալ: Այդ պատճառով մնացած ժամանակ դուք կարող եք պարզապես հաճույք ստանալ ձեր մերձեցումից: Վերադարձեք նրան, ինչը նախկինում ձեզ ուրախություն էր պարգևում, լինի դա երկար համբույրներ, մերսում թե դերային խաղեր: Ձեր հարաբերություններին ռոմանտիկա կարող է հաղորդել սովորական ընթրիքը մոմերի լույսի ներքո կամ հանգստյան օրերին միասին ուղևորությունն ինչ-որ տեղ: Այս բոլոր պարզ մանրուքները ձեզ կօգնեն նորից մտերմանալ:

Զույգերի մեծամասնությունը, որոնք ցանկանում են երեխա ուենալ և կանոնավոր սեռական կյանք են վարում, հղիանում են մեկ տարվա ընթացքում: Շեշտը պետք է դնել հենց կանոնավորության վրա, քանի որ դաշտանային ցիկլի ընթացքում յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ սիրով զբաղվելը երաշխավորում է, որ սերմնահեղուկն առկա է կնոջ օրգանիզմում, երբ էլ որ նրա մոտ ձվազատում տեղի ունենա: Այդ փաստի պարզ գիտակցումը ձեզ թույլ կտա չկենտրոնանալ «հաջող օրերի» հաշվարկի վրա և կօգնի վերադարձնել որոշակի հանկարծակիություն, իսկ դրա հետ միասին նաև ուրախություն ձեր ինտիմ հարաբերություններին:

 

Աղբյուրը՝ babycenter.ru

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցումը (արգանդի պրոլապս) առաջանում է…

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցումը (oocyte cryopreservation) ժամանակակից …