Գենետիկայի հրաշալիքները․ մաշկի տարբեր գույն ունեցող երկվորյակներ

Գենետիկայի հրաշալիքները․ մաշկի տարբեր գույն ունեցող երկվորյակներ

Մի սովորական բրիտանական ընտանիքում յոթնամյա ընդմիջումով ծնվել է մաշկի տարբեր գույն ունեցող երկու զույգ աղջիկ։ Երկու զույգ երկվորյակ մեկ ընտանիքում․ երևույթն ինքնին հազվագյուտ է, իսկ որ երկու դեպքում էլ նրանց մաշկի գույնը տարբեր կլինի, հանդիպում է 2: 1.000.000 հարաբերությամբ։

Երբ Էլիսոնը և Դինը առաջին անգամ դարձան երկվորյակի ծնողներ, ապշել էին, որ Լորենի աչքերը մայրիկի աչքերի պես կապույտ են, մազերը՝ բաց գույնի, իսկ նրա քույրը՝ Հեյլին, ունի մուգ գույնի մաշկ և մազեր, ինչպես նրանց հայրը՝ Դինը, ով ծնունդով Հնդկաստանից է։ Երկրորդ հղիության ժամանակ Էլիսոնի ընկերներն ու բարեկամները կատակում էին՝ ասելով, որ կարելի է գրազ գալ՝ կկրկնվի՞ հրաշքը, թե՞ ոչ։

Այս անգամ քույրերը ժամանակից շուտ ծնվեցին, և բժիշկները մտահոգված էին նրանց առողջությամբ։ Բարեբախտաբար օրեր անց կարգավորվեց նորածինների ինքնուրույն շնչառությունը, նրանց վերջապես իրար կողքի դրեցին, և բոլորը համոզվեցին, որ այս անգամ ևս փոքրիկներն ունեն մաշկի տարբեր գույն։ 

Միան նման է հորը, իսկ Լեան՝ մորը։ Փաստորեն բնությունը երկու անգամ անսովոր նվեր է մատուցել ընտանիքին։ Գենետիկական այսպիսի եզակի երևույթը հատուկ է միայն հետերոզիգոտ՝ երկձվանի երկվորյակներին, ովքեր ձևավորվում են երկու տարբեր ձվաբջիջներից՝ բեղմնավորված երկու տարբեր սերմնաբջիջներով։ Այսպիսի երեխաներն իրենց գենոտիպով համապատասխանում են սովորական եղբորն ու քրոջը, ոչ ավել։

views 5695
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն