Ո՞ր սեքսուալ ֆանտազիաներն են բնական

Ո՞ր սեքսուալ ֆանտազիաներն են բնական

Կանայք հաճախ պատկերացնում են անծանոթների, տղամարդիկ՝ հանրահայտ կանանց, բայց ոչ իրենց կնոջը և անսանձ ցանկությամբ ուզում են ի կատար ածել իրենց «թեժ երազանքները»։

Ամերիկյան հոգեբուժական դասակարգչում սեռական հակման խանգարումների համար գործածված է «անոմալ սեքսուալ ֆանտազիաներ» արտահայտությունը, ՀԱԿ փաստաթղթերում՝ «անսովոր» բառը։ Մոնրեալի համալսարանի (Կանադա) հոգեբանները հարկ են համարել պարզել, թե որ էրոտիկ ֆանտազիաներն են սովորական և հաճախադեպ, և որոնք են հազվադեպ ու անսովոր։ Հետազոտությունը ղեկավարել է պրոֆեսոր Կրիստիան Ժուայալը, իսկ արդյունքները հրապարակվել են The Journal of Sexual Medicine ամսագրում։

Առցանց հարցմանը մասնակցել է 799 տղամարդ և 718 կին Քվեբեկից, հարցվածների միջին տարիքը՝ 30 տարեկան, որոնց 86,1%-ն իրեն համարել է հետերոսեքսուալ, 3,6%-ը՝ նույնասեռական, մնացածն այս կամ այն աստիճանի բիսեքսուալ։

Նրանց առաջարկել են յոթբալանի սանդղակով՝ ծայրահեղ համաձայն չեմ, լիովին համաձայն եմ, գնահատել 55 պնդում՝ կազմված «Պատահել է, որ երազեմ…մասին» սխեմայով։ Եթե այս կամ այն պնդումը գնահատվել է 3 բալ և ավել, համարվել է, որ տվյալ անձը երազել է դրա մասին։ Բացի այս հեղինակներն առանձնացրել են նաև ամենից հաճախադեպ ֆանտազիաները։

«Սիրելի» և միաժամանակ ամենահաճախը հանդիպով ֆանտազիան կանանց շրջանում սիրով զբաղվելն է առանձնահատուկ կամ անսովոր վայրում, դրան հաջորդում է անծանոթի հետ սեքսը, իսկ եռյակը եզրափակում է խմբային սեքսը։

Տղամարդկանց շրջանում գերակշռում է անալ և օրալ սեքսն ընդունողի դերում և վայրի հետ կապված ֆանտազիաները։ Ընդ որում՝ խմբային սեքսը չորրորդ տեղում էր։

Անսովոր ֆանտազիաների շարքում սեռական հարաբերությունն էր մարմնավաճառի հետ և սեքսը հակառակ սեռի զգեստ հագած վիճակում։

Չնայած գենդերային տարբերություններ կան յուրաքանչյուր կետում, սակայն հետաքրքրական են երկուսը։ Առաջին՝ կանանց էրոտիկ երազների հերոսն իրենց զուգընկերն է կամ էլ անծանոթը, հորինված կերպարը։ Տղամարդկանց երազներում՝ կոնկրետ կանայք են, բայց ոչ թե իրենց զուգընկերուհին կամ կինը, այլ որևէ «աստղ»։ Երկրորդ՝ տղամարդիկ ավելի հաճախ են ցանկանում գործնականում իրականացնել իրենց ֆանտազիաները, իսկ կանայք ավելի լավ են հասկանում հորինվածի և իրականի տարբերությունը ու հակված չեն խառնելու դրանք։

views 8063
Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Այլ նյութեր

Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Այլ նյութեր

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում

Այլ նյութեր

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում